ՀՅ Դաշնակցությունը 20 խոշորացված համայնքում կմասնակցի ՏԻՄ ընտրություններին
1 րոպեի ընթերցում
![ՀՅ Դաշնակցությունը 20 խոշորացված համայնքում կմասնակցի ՏԻՄ ընտրություններին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/11/1067123.jpg)
ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ Յեղափոխական Դաշնակցությունն ակտիվորեն կմասնակցի 2021 թ. դեկտեմբերի 5-ին նախատեսված՝ համայնքների ավագանիների ընտրություններին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնից, կուսակցությունը կմասնակցի նաև նոյեմբերի 14-ին անցկացվելիք՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի ավագանու ընտրություններին:
Դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններին ՀՅԴ-ն կմասնակցի Արագածոտնի մարզի Աշտարակ, Արարատի մարզի Արտաշատ, Արմավիրի մարզի Մեծամոր, Գեղարքունիքի մարզի Սևան, Լոռու մարզի Սպիտակ, Շիրակի մարզի Արթիկ, Կոտայքի մարզի Աբովյան, Հրազդան, Նաիրի և Նոր Հաճն համայնքներում:
Կուսակցությունը դաշինքներով կմասնակցի Գեղարքունիքի մարզի Գավառ, Վարդենիս, Մարտունի, Արմավիրի մարզի Վաղարշապատ, Բաղրամյան, Կոտայքի մարզի Ծաղկաձոր, Շիրակի մարզի Ախուրյան, Արագածոտնի մարզի Թալին և Վայոց Ձորի Մարզի Ջերմուկ համայնքներում կայանալիք ընտրություններին: