Մինչև 1920-ականների բոլոր քարտեզներում Ալ լճերը նշված են որպես ՀՀ տարածք. Գնել Սանոսյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը դեռ չի կարող ասել, թե Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանների հստակեցման համար որ քարտեզները հիմք կընդունվեն, սակայն օրինակ մինչև 1920-ականների բոլոր քարտեզներում Ալ լճեը նշված են՝ որպես Հայաստանի տարածք, այսպիսով` այդ քարտեզներով առաջնորդվելու դեպքում այդ հատվածում փոփոխությունը կլինի հօգուտ հայկական կողմի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարն այս հարցին անդրադարձավ ԱԺ-ում՝ լրագրողների հարցերին ի պատասխան:

«Տարբեր քննարկումներ կան, տարբեր քարտեզներ կան: Թե որ քարտեզները հիմք կընդունվեն, կարևոր է այն, թե այդ քարտեզներն ինչ իրավական կարգավիճակ ունեն: Այսինքն, եթե այդ քարտեզները նույնիսկ խորհրդային տարիների են, պետք է իրավաբանորեն հստակեցված և բոլոր կողմից ընդունված լինեն, որ դա հիմք հանդիսանա»,-ասաց Սանոսյանը:

Անդրադառնալով օրինակ 20-ականների քարտեզներին՝ նա ասաց, որ դրանով բավականին փոփոխություններ կարող են լինել: Թե հօգուտ ո՞ր կողմի են լինելու այդ փոփոխությունները՝ նա ասաց. «Ալ լճերի մասով՝ հօգուտ մեզ, որովհետև, ինչքան ես գիտեմ, մինչև 20-ականների վերջ բոլոր քարտեզներում Ալ լճերը նշված են որպես ՀՀ տարածք: Այդ քարտեզներում որոշակի գիծ կա, որից այս կողմ են մնում այդ լճերը»:

Ալ լճերը հիմա հայկական կողմի վերահսկողության տակ չեն:

Այնուամանայնիվ, նախարարը կրկին նշեց, որ հայտնի չէ, թե որ քարտեզները հիմք կընդունվեն:

Հայերեն English Русский

Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը

ԵՄ-ն լրացուցիչ աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանը

Արդարադատության նախարարությունը զգուշացնում է հեռախոսազանգերի միջոցով իրավաբանական անձանց մոլորության մեջ գցելու փորձերի մասին

«Ուժեղ Հայաստան»-ի երևանյան գրասենյակի պատասխանատուն ընտրակաշառքներ է բաժանել․ Հակակոռուպցիոն կոմիտեն նոր ձայնագրություն է հրապարակել

Այս տարվա հունվար–մայիս ամիսներին Հայաստան զբոսաշրջային այցելությունների ռեկորդային արդյունք է գրանցվել․ ԷՆ

Կառավարությունն ավելի քան 7 մլրդ դրամ կուղղի տարբեր ճանապարհահատվածների հիմնանորոգմանն ու կառուցմանը

Ռուսաստանը Հայաստանի արտադրանքի նկատմամբ սահմանափակումներ չի մտցրել․ Օվերչուկ

Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս

Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ