Ռոբերտ Քոչարյանի մոտ նկատվել են կորոնավիրուսի նախանշաններ. դատական նիստը հետաձգվեց  

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում նոյեմբերի 2-ին վերսկսվել և անմիջապես հետաձգվել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով լսումները:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցել դատական նիստին։

Պաշտպան Հայկ Ալումյանը տեղեկացրեց, որ նախագահի հարազատներից մեկի մոտ կորոնավիրուս է հաստատվել, և վերջին մի քանի օրվա ընթացքում Ռոբերտ Քոչարյանը շատ է շփվել այդ մարդու հետ։

Քոչարյանի մոտ նկատվել են կորոնավիրուսի որոշակի նախանշաններ, և նա թեստ է հանձնել։ Պաշտպանը նաև նշեց, որ եթե, այնուամենայնիվ, դատարանը գտնի, որ Քոչարյանը պետք է ներկայանա, 15 րոպեի ընթացքում նա կներկայանա նիստին։

Հենց նիստի ընթացքում Ալումյանը ճշտեց, որ թեստի պատասխանը կլինի այսօր երեկոյան՝ 17․30-18:00-ի սահմաններում:

Դատախազ Գևորգ Բաղդասարյանը պահանջեց, որ պաշտպանը ճշտի՝ թե կոնկրետ ինչ նախանշաններ են Քոչարյանի մոտ։ Պատասխանն ստանալուց հետո դատախազը նշեց, որ այլևս քննարկելու հարց չկա։ Դատական նիստը հետաձգվեց մեկ շաբաթով՝ մինչև նոյեմբերի 9-ը:

Հայերեն Русский

Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է

Վահան Կոստանյանն ու Դիմիտրիոս Սկուտասը քննարկել են Հայաստան–Հունաստան առևտրատնտեսական օրակարգը

Պուտինն ԱՊՀ-ի գծով իր պաշտոնակիցներին ոչ պաշտոնական գագաթնաժողովի է հրավիրել Սանկտ Պետերբուրգ

Իրանի նախագահն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Թեհրանի մասնակցությամբ

Բուլղարացի պատգամավորը հայտնել է, որ 2025 թվականին երկրում 16 դոնորի շնորհիվ իրականացվել է 34 փոխպատվաստում. BTA

ԱՊՀ ղեկավարները հայտարարություն են ընդունել Համագործակցության 35-ամյա հոբելյանի առթիվ

Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ Ոստիկանություն

Իտալիայի գինեգործարանից գողացել են 30 000 շիշ գինի՝ 5 միլիոն եվրո արժողությամբ

Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է Արդարադատության միջազգային դատարանի դատավոր Նավի Փիլեյին

Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ Նիկոլ Փաշինյան