Հասարակական

Դատական իշխանությունում վեթինգի գործընթացը սկսվել է. Կարեն Անդրեասյան

1 րոպեի ընթերցում

Դատական իշխանությունում վեթինգի գործընթացը սկսվել է. Կարեն Անդրեասյան

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դատական իշխանությունում վեթինգի գործընթացը սկսվել է բարձրագույն դատական խորհրդի կազմի բացարձակ օբյեկտիվ աշխատանքի շնորհիվ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Դատական բարեփոխումների ընթացքը հետհեղափոխական և հետընտրական Հայաստանում» խորագրով մասնագիտական քննարկման ժամանակ այս մասին ասաց Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը:

«Մենք` որպես Բարձագույն դատական խորհրդին դիմող կողմ, հատուկ ուզում ենք փաստել, որ հատկապես վերջին շրջանում, երբ ուսումնասիրում ենք ԲԴԽ-ի կողմից դիմումների նույնիսկ մերժումները, դրանք մեզ թվում են հիմնավոր, հասկանալի: Դա չի նշանակում, որ նախարարությունը սխալվել է, որ այդ գործերով միջնորդություններ է ներկայացրել բարձրագույն դատական խորհուրդ, դա նշանակում է, որ մենք մեկնաբանել ենք օրենսդրությունը և դրա կիրառումը մի կերպ, իսկ Բարձրագույն դատական խորհուրդը մեզ օգնել է հասկանալ, թե որն է ճիշտ մեկնաբանությունը»,- նշեց Անդրեասյանը:

Կառավարության անդամի խոսքով` Արդարադատության նախարարությունը կարող է ունենալ Բարձրագույն դատական խորհրդի հետ տարընկալումներ, սակայն պատրաստ են բաց քննարկել այդ բոլոր հարցերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում