Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսաքին վարակվել է կորոնավիրուսով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սպիտակ տունը հաղորդել Է, որ մամուլի քարտուղար Ջեն Փսաքիի կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական Է եղել. նա ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի եւ վարչակազմի ներկայացուցիչների հետ շփում չի ունեցել հոկտեմբերի 27-ից, չի ուղեկցել F20-ի գագաթնաժողովի պատվիրակությանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Հոկտեմբերի 27-ին Սպիտակ տան բժշկական թիմի հետ համաձայնեցնելով՝ ես որոշեցի արտասահմանյան ուղեւորության ժամանակ նախագահին չուղեկցել ընտանեկան հանգամանքների պատճառով, որը կապված Էր իմ ընտանիքի անդամի մոտ կորոնավիրուսի դրական թեստի հետ: Այդ պահից ես կարանտինի մեջ եմ եղել եւ ամեն օր բացասական թեստեր եմ հանձնել: Ինչեւիցե, այսօր ես հանձնել եմ կորոնավիրուսի դրական թեստ»,-ասվում Է Փսաքիի հայտարարության մեջ, որը Սպիտակ տան մամուլի ծառայությունը տարածել Է լրագրողական պուլի միջոցով:

Ինչպես նշել Է մամուլի քարտուղարը, նախագահի կամ վարչակազմի բարձրաստիճան անդամների հետ ինքը շփում չի ունեցել հոկտեմբերի 27-ից: ԱՄՆ-ի ղեկավարի հետ վերջին շփումից չորս օր անց թեստերը ցույց են տվել վիրուսի բացակայություն, ընդգծել Է Փսաքին:

«Վերջին անգամ ես նախագահին տեսել եմ հոկտեմբերի 26-ին, երբ դիմակներով նստել Էինք միմյանցից երկու մետր հեռավորությամբ»,-հայտարարել Է Փսաքին: Նա նշել Է, որ պատվաստանյութի շնորհիվ սուր ախտանշաններ չի ունեցել եւ աշխատում Է տնից:

«Ես պլանավորում եմ աշխատանքի վերադառնալ տասնօրյա կարանտինի ավարտվելուց հետո»,-նշել Է Փսաքին` վկայակոչելով կարգավորիչի հանձնարարականը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Русский Türkçe

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ