ԵԽ ղեկավարը կոչ է արել պատրաստվել հաջորդ համավարակներին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը Հռոմում տեղի ունեցող Մեծ քսանյակի (G20) գագաթնաժողովի առաջին օրը կոչ է արել պատրաստվել հաջորդ համավարակներին: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք պետք է պատրաստ լինենք մյուս համավարակներին: Լայն աջակցություն ունեցող համաձայնագիրը համավարակների վերաբերյալ թույլ կտա մեզ ամրապնդել միջազգային համագործակցությունը. տեղեկատվության ավելի լավ փոխանակում, համավարակների ավելի լավ հայտնաբերում և համապատասխան որոշումների հայթայթման ավելի լավ շրջանակներ»,- ասել է Միշելը:

Եվրախորհրդի ղեկավարը անդրադարձել է նաև կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի թեմային: Նա ընդգծել է, որ G20-ի երկրները բարոյական պարտավորություն, ինչպես նաև հավաքական տնտեսական հետաքրքրություն ունեն ողջ աշխարհով պատվաստանյութերի տարածման հարցում: Շառլ Միշելը կարևորել է նաև պատվաստանյութերի արտադրության սկսումն Աֆրիկայում, ինչպես նաև տնտեսական խնդիրների հետ բախվող երկրներին աջակցության տրամադրումը:

Հայերեն Русский

Իտալիայի վարչապետն Ուկրաինայի հարցով բանակցությունները սկսելու անհրաժեշտություն է տեսնում

Մեկնարկել են «Երիտասարդական խորհրդարան» ծրագրի 2026 թ. աշխատանքները

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հեռախոսազրույցը

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումներ են գրանցվել նաև Հայաստանում

Հութիները հայտարարել են, որ բալիստիկ հրթիռով սաուդական նավթատար են խոցել

Ռուբեն Ռուբինյանն ու Դեյվիդ Ալենը քննարկել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր

Հայտարարվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության մրցույթ

Ռուսաստանն ու Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել Բելառուսի տարածքում

Մոլդովայի նախագահը Կիևում մասնակցում է Ուկրաինայի անկախության 35-ամյակի տոնակատարությանը․ Moldpres

Պուտինը Հնդկաստանի արտգործնախարարի հետ քննարկել է երկկողմ համագործակցությունը