Միջազգային

Հռոմում մեկնարկել են G20-ի գագաթնաժողովի աշխատանքները

1 րոպեի ընթերցում

Հռոմում մեկնարկել են G20-ի գագաթնաժողովի աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ քսանյակի (G20) գագաթնաժողովը Հռոմում սկսել է աշխատանքները: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը:

Պետությունների ու կառավարությունների, ինչպես նաև խոշոր միջազգային կազմակերպությունների ղեկավարները ժամանել են կոնգրես-կենտրոն, որտեղ նրանց դիմավորել է Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին:

Ընդհանուր ընտանեկան լուսանկարում G20-ի առաջնորդներին միացել են սպիտակ խալաթով բուժաշխատողներն ու բժիշկները, ում ղեկավարները դիմավորել են ծափահարություններով:

Դրագիի բացման խոսքից հետո մասնակիցները կանցնեն առաջին աշխատանքային քննարկմանը, որը նվիրված է համաշխարհային տնտեսությանն ու առողջապահությանը:

Գագաթնաժողովի հիմնական թեմաներն են կլիմայական փոփոխությունները, համավարակի հետևանքները, պատվաստումների գործընթացն ու աջակցությունը տնտեսություններին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում