Մոլդովան եւս 1,5 միլիոն խորանարդ մետր գազ Է գնել միջազգային շուկայում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոլդովան հոկտեմբերի 28-ին եւս 1,5 միլիոն խորանարդ մետր գազ Է գնել միջազգային շուկայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Պետական սեփականության գործակալության մամուլի ծառայությունը՝ ամփոփելով անցկացված հայտամրցույթի արդյունքները: Հաղորդագրության համաձայն, հաղթող Է հայտարարվել Ուկրաինայի «Նավթոգազ»-ի առաջարկությունը: Գնված գազը Մոլդովան կստանա հոկտեմբերի 29-ին՝ օրվա ընթացքում:

Գործարքի այլ մանրամասներ չեն հաղորդվում: Ինչպես հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը, Մոլդովան որոշել Է օրական ոչ մեծ ծավալի գազ գնել միջազգային շուկայում, որպեսզի լրացնի գազի պակասը եւ գազատարում թույլ չտա ճնշման անկում մինչեւ կրիտիկական մակարդակ: Գնման նպատակով կառավարությունը Energocom պետական ընկերությանը հանձնարարել Է հայտարարել ամենօրյա հայտամրցույթներ: Հոկտեմբերի 25-ին առաջին հայտամրցույթը շահել Է լեհական PGNiG-ը, իսկ հոկտեմբերի 26-ին՝ հոլանդական Vitol-ը: Նրանք արդեն Մոլդովային մատակարարել են 1-ական միլիոն խորանարդ մետր գազ: Հոկտեմբերի 27-ին 1,5 միլիոն խորանարդ մետր գազի հայտամրցույթը շահել Է երկու ընկերությունների՝ DXT Commodities միջազգային ընկերության եւ լեհական PGNiG-ի համատեղ առաջարկությունը:

Մոլդովան շարունակում Է «Գազպրոմ»-ի հետ բանակցությունները երկարաժամկետ պարտավորագիր կնքելու շուրջ: Ներկայիս պարտավորագրի համաձայն, որը կնքվել Է հոկտեմբեր ամսվա համար, Մոլդովան գազն ստանում Է 1000 խորանարդ մետրի դիմաց 790 դոլար գնով: Դրա հետ մեկտեղ պարտավորագիրը նախատեսում Է հանրապետության կողմից անհրաժեշտ ծավալի միայն 67 տոկոսի ստացումը: Հոկտեմբերի 22-ին Մոլդովայի խորհրդարանը գազի ճգնաժամի կապակցությամբ հանրապետությունում հայտարարել Է 30 օր ժամկետով՝ մինչեւ նոյեմբերի 20-ը, արտակարգ դրություն սահմանելու մասին:

Հայերեն Русский

Հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականության շնորհիվ կայունացվել է Հայաստանի արտաքին միջավայրը. վարչապետ

Հայաստանցի երեխաներին այլևս չի թույլատրվի սովորել Ստամբուլի հայկական դպրոցներում. պոլսահայ համայնքը լուծումներ է փնտրում

Հայաստանն առաջիկայում ԵՄ-ին անդամակցելու պաշտոնական դիմում ներկայացնելու գործընթաց կսկսի

Հանուն մեր երեխաների՝ պարտավոր ենք բռնությունը ճանաչել, այլևս չհանդուրժել մեր ընտանիքներում. Աննա Հակոբյանը տեսանյութով անդրադարձել է ընտանեկան բռնության ազդեցությանը երեխաների վրա

ԵՄ-ի հետ Հայաստանի մերձեցումը որոշակի մտավախություններ է առաջացրել ՌԴ-ում, բայց դրա խորքային պատճառն այլ է. Փաշինյան

Մակրոնը հյուընկալել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգին

Մոսկվան պատրաստ է միջնորդել Իրանի շուրջ հակամարտության կարգավորման հարցում. ՌԴ ԱԳՆ

Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է ժամանակին արել «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը

Արամ Բարսեղյանը նշանակվել է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն. Հայկ Եսայանը կղեկավարի Team ընկերությունների խումբը

Նոր Զելանդիան կներկայացնի մինչև 16 տարեկան երեխաների կողմից սոցցանցերից օգտվելն արգելող օրինագիծ