Էրդողանը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում կրկին նախապայման է առաջ քաշել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով Ադրբեջան է մեկնել Վարանդայում (Ֆիզուլի) օդանավակայանի բացման արարողության մասնակցելու նպատակով, խոսել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին՝ կրկին նախապայման առաջ քաշելով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ թուրքական «Անադոլու» գործակալությունը հայտնում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսի ժամանակ Էրդողանը, մասնավորապես, ասել է. «Ադրբեջանի նկատմամբ անկեղծ կամք դրսևորելու պայմաններում Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում այլևս որևէ խոչընդոտ չի լինի: Շատ կարևոր է, որ սահմանները հստակեցվեն և փոխադարձ ճանաչվեն: Այս ըմբռնումն է ընկած բարիդրացիական հարաբերությունների հիմքում»:

Թուրքիայի ղեկավարը հավելել է նաև, որ իրենք շարունակելու են աջակցել «եղբայրական Ադրբեջանին»:

Նշենք, որ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանը կատարել է հրադադարի համաձայնագրով նախատեսված բոլոր պայմանները, մինչդեռ Ադրբեջանը շարունակում է խախտել միջազգային նորմերն ու պատերազմի դադարից շուրջ մեկ տարի անց փակի տակ է պահում հայ ռազմագերիներին:

Հայերեն العربية Русский Türkçe

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս

ԲԴԽ նախագահն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա Կոս

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը