Ճապոնիայի արքայադուստր Մակոն հասարակ մարդու հետ Է ամուսնացել

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առավոտյան Տոկիոյում Ճապոնիայի գահաժառանգի դուստրը՝ արքայադուստր Մակոն, ամուսնացել Է հասարակ մարդու՝ Քեյ Կոմուրոյի հետ, նրանք հանդիպում Էին մի քանի տարի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Kyodo News-ը՝ վկայակոչելով Կայսերական պալատի վարչությունը: Նա զրկվել Է կայսերական ընտանիքի անդամի կարգավիճակից եւ այժմ կրելու Է ամուսնու ազգանունը:

Ամուսնության գրանցումը տեղի Է ունեցել առանց շքեղ արարողությունների եւ հանդիսավոր ընդունելության: Ենթադրվում Է, որ գրանցումից հետո նորապսակները կանցկացնեն մամուլի ասուլիս, սակայն նրանք պարզապես հայտարարություն են արել եւ լրագրողներին բաժանել նախապես ընտրված հինգ հարցերի գրավոր պատասխանները: Համեստ արարողությունը եւ լրագրողների հետ սահմանափակ շփումը Kyodo-ն կապել Է կայսերական ընտանիքի հանդեպ 4 միլիոն իենի չափով փեսացուի մոր պարտքի շուրջ առաջացած բազմամյա սկանդալի հետ: Այդ թեմայով հրապարակումները արքայադստեր մոտ առաջացրել են սթրեսային խանգարում, եւ առաջիկա մամուլի ասուլիսի ու տարբեր հարցերի անձամբ պատասխանելու անհրաժեշտության մասին մտքերը նրան հարկադրել են չեղարկել ԶԼՄ-ների հետ շփումները, հայտարարել Է Վարչությունը:

Ըստ ճապոնական օրենքների, ամուսնանալով հասարակ մարդու հետ, արքայադուստրերը զրկվում են կայսերական ընտանիքի անդամի կարգավիճակից, նման բան արքայազններից չի պահանջվում: Մակոն հրաժարվել Է ոչ միայն արարողակարգային հարսանիքից եւ ենթադրվող խնջույքից, այլեւ այս դեպքում արքունիքը լքող արքայադուստրերի ավանդական (153 միլիոն իեն կամ 1,35 միլիոն դոլար) փոխհատուցումից. ВВС News-ը նշում Է, որ նա դարձել Է առաջին արքայադուստրը, որն արհամարհել Է երկու ավանդույթները: Նորապսակները 30 տարեկան են: Նրանք ծանոթացել են քոլեջում: Նրանց նշանադրության մասին հայտնի Է դարձել 2017 թվականին: Սպասվում Էր, որ նրանք կայուսնանան հաջորդ տարի, բայց Կոմուրոյի մոր պարտքերի հետ կապված սկանդալը նրանց հարկադրել Է հետաձգել ամուսնությունը: Ենթադրվում Է, որ ընտանիքը շուտով կտեղափոխվի Միացյալ Նահանգներ: Կոմուրոն աշխատում Է ամերիկյան իրավաբանական ֆիրմայում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հայերեն Русский Türkçe

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ