Միջազգային

Պենտագոնի ղեկավարը խոսել է Ռուսաստանի հետ կանխատեսելի և կայուն հարաբերություններ ունենալու ցանկության մասին

1 րոպեի ընթերցում

Պենտագոնի ղեկավարը խոսել է Ռուսաստանի հետ կանխատեսելի և կայուն հարաբերություններ ունենալու ցանկության մասին

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգները կանխատեսելի և կայուն հարաբերություններ է ուզում ունենալ Ռուսաստանի Դաշնության հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամ պետությունների պաշտպանության նախարարների հետ հանդիպումից հետո:

Ըստ «Ռոյթերս»-ի հաղորդագրության՝ ԱՄՆ պաշտպանության քարտուղարը նաև վերահաստատել է Նահանգների «վճռական» հանձնառությունը ՆԱՏՕ-ին և Վաշինգտոնի լայն աջակցությունը Եվրամիությանը և Թայվանին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում