Շիրակի մարզում հիմնադրվել է գիտելիքի նորարարական հանգույց 

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի զարգացում սահմանամերձ շրջաններում՝ կանաչ առաջընթացի համար» ծրագրի շրջանակում Շիրակի մարզում հիմնադրվել է գիտելիքի նորարարական հաբ՝ հանգույց։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ կառույցը բացվել և գործում է «Հայաստանի ազգային ագրարային համալսարան (ՀԱԱՀ)» հիմնադրամի «Շիրակի ակադեմիկոս Մ. Գ. Թումանյանի անվան գյուղատնտեսական քոլեջ» մասնաճյուղում: Նորաստեղծ հաբի բացմանը հոկտեմբերի 21-ին ներկա էին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը, «Կանաչ արահետ» ՀԿ-ի նախագահ Նունե Սարուխանյանը, մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները:

«Տեխնիկապես հագեցած և նորաոճ կահավորված հանգույցների նպատակն է երիտասարդներին տարածք և հարմարավետ պայմաններ տրամադրել կարողությունների զարգացման համար՝ բարձրացնելով իրազեկվածությունը բնապահպանական մարտահրավերների և սոցիալական ձեռնարկատիրության ու կանաչ նորարարությունների վերաբերյալ: Այստեղ հնարավոր կդառնան նոր գաղափարների գեներացումը, գիտելիքների ձեռք բերումն ու գործնական օգտագործումը, աշխատանքային թիմերի ձեւավորումը, դասընթացների, միջոցառումների հյուրընկալումը»,- իր խոսքում նշեց Նունե Սարուխանյանը:

Գիտելիքի նորարարական հանգույցները Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ հիմնադրվել են Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերում «EU4Youth: Սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի զարգացում (SEED) սահմանամերձ շրջաններում կանաչ առաջընթացի համար» նախագծի շրջանակում, որն իրականացնում է CENN-ը գործընկեր կազմակերպությունների՝ «Կանաչ արահետ» ՀԿ-ի (Հայաստան) և KRDF-ի (Վրաստան) հետ համատեղ:

Արմենուհի Մխոյան

Հայերեն

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում