Պաշտոնական

Արման Եղոյանը հանդիպել է իտալացի գործընկերներին

2 րոպեի ընթերցում

Արման Եղոյանը հանդիպել է իտալացի գործընկերներին

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը Եվրոպական միության «Թվինինգ» ծրագրի շրջանակներում Հռոմ կատարած այցի ընթացքում հանդիպումներ է ունեցել Իտալիայի խորհրդարանի իր գործընկերների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, հանձնաժողովի նախագահը հանդիպել է Իտալիայի Սենատի՝ Եվրամիության քաղաքականության հարցերի հանձնաժողովի նախագահ Դարիո Ստեֆանոյի և Պատգամավորների պալատի՝ Եվրամիության քաղաքականության հարցերի հանձնաժողովի նախագահ Սերջիո Բատելլիի հետ։

Ըստ աղբյուրի՝ հանդիպումների ընթացքում քննարկվել են երկկողմ փոխգործակցությանն ու ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկմանն առնչվող մի շարք հարցեր։ Արման Եղոյանն իտալացի գործընկերներին ներկայացրել է Արցախյան պատերազմից հետո տարածաշրջանում տիրող իրավիճակն ու վերջին զարգացումները։ Անդրադարձ է կատարվել նաև Իտալիայում հայկական մշակութային ժառանգության պահպանման, խորհրդարանական կապերի ամրապնդմանն առնչվող հարցերին:

Առաջին անգամ ՀՀ Ազգային ժողովի համար իրականացվող «Թվինինգ» ծրագիրը վստահվել է Հունաստանի և Իտալիայի խորհրդարաններին: Ծրագիրը մեկնարկել է նախորդ տարվա դեկտեմբերին և կավարտվի 2022 թ. ձմռանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում