Ֆրանսիայի Սենատի նախագահն առաջարկել է ՀՀ Ազգային ժողովի հետ փոխգործակցության հուշագիր ստորագրել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 21-ին հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահի տեղակալ Պասկալ Գրյունիին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, Ալեն Սիմոնյանը նշել է, որ ֆրանսիացի գործընկերների հետ հանդիպումները մշտապես առանձնանում են բարեկամական ջերմ երանգներով: ԱԺ նախագահի խոսքով՝ երկու երկրների ու ժողովուրդների միջեւ անկեղծ բարեկամության վկայությունն է նաեւ անցած տարի Ֆրանսիայի եւ նրա ժողովրդի ցուցաբերած աջակցությունը Հայաստանին եւ հայ ժողովրդին նախ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում, ապա աղետաբեր պատերազմի ընթացքում: Այս համատեքստում հիշատակվել է նաեւ Ֆրանսիայի խորհրդարանի զույգ պալատների կողմից Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիան դատապարտող, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության վերաբերալ բանաձեւերի ընդունումը: ՀՀ օրենսդիր մարմնի ղեկավարը շեշտել է, որ Հայաստանը մշտապես բարձր է գնահատել Ֆրանսիայի ծանրակշիռ դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միակ միջազգայնորեն ճանաչված ձեւաչափում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր:

Ըստ աղբյուրի՝ կողմերն անդրադարձել են միջխորհրդարանական հարաբերություններին՝ փաստելով դրանց հատկանշական դերը Հայաստանի ու Ֆրանսիայի միջեւ քաղաքական երկխոսությունը զարգացնելու եւ հարստացնելու գործում:

«Ֆրանսիայի Սենատի փոխնախագահն Ալեն Սիմոնյանին է փոխանցել Սենատի նախագահի հրավերը՝ այց կատարելու Ֆրանսիայի Հանրապետություն: Նա նաեւ ներկայացրել է մոտ ապագայում ՀՀ Ազգային ժողովի հետ փոխգործակցության հուշագիր ստորագրելու` Ֆրանսիայի Սենատի նախագահի առաջարկը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ զրույց է ծավալվել նաեւ բազմակողմ հարթակներում հայ-ֆրանսիական խորհրդարանական արդյունավետ համագործակցության շուրջ:

Հայերեն English Français Русский

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի

Երևանյան հռչակագիրը կարևոր քաղաքական աջակցություն է COP17-ի բանակցություններին. Համբարձում Մաթևոսյան