Հասարակական

Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակությունն անում է առավելագույնը գերիների ճակատագրերի պարզաբանման գործում

2 րոպեի ընթերցում

Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակությունն անում է առավելագույնը գերիների ճակատագրերի պարզաբանման գործում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հոկտեմբերի 18-ին ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել ՀՀ զինված ուժերի և ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի համագործակցությունը, նախանշել փոխգործակցության արդյունավետության բարձրացմանն ուղղված հետագա քայլերը, քննարկել առաջիկա համատեղ ծրագրերն ու փոխգործակցության նոր ուղղությունները։ Հատուկ ուշադրություն է դարձվել միջազգային մարդասիրական իրավունքի վերաբերյալ ՀՀ զինված ուժերում դասընթացների կազմակերպման, գիտական-մեթոդաբանական պարապմունքների իրականացման հարցերին, սահմանվել են ժամկետներ։

«Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը կարևորել է ԿԽՄԿ-ի դերը 2020 թ. 44-օրյա պատերազմի ընթացքում անհայտ կորած, գերեվարված զինծառայողների և քաղաքացիական անձանց ճակատագրերի պարզաբանման գործում: Իր հերթին՝ Թիերի Ռիբոն նշել է, որ պատվիրակությունն իր լիազորությունների շրջանակներում անում է առավելագույնը՝ վերոնշյալ հարցին լուծում տալու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում