Ճանաչողական այցով Գյումրիում էր Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալեքսանդր Կարելինը

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ,18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-ռուսական միջտարածաշրջանային ութերորդ համաժողովի շրջանակներում հոկտեմբերի 18-ին ճանաչողական այցով Գյումրիում էր Օլիմպիական խաղերիեռակի չեմպիոն, հունա-հռոմեականոճի ըմբշամարտիկ, Պետական դումայի պատգամավոր, Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի անդամ Ալեքսանդր Կարելինը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, անվանի մարզիկն այցելեց ռուսական թիվ 19 դպրոց, Գյումրիի նորակառույց Սպորտ-Սիթի և Գյումրու համայնքապետարանի ազատ ոճի ըմբշամարտի մանկապատանեկան մարզադպրոց: 1958 թվականին հիմնադրված դպրոցը նախ եղել է համալիր մարզադպրոց, ապա ազատ ոճի ըմբշամարտի մարզադպրոց: Հենց այս դպրոցում են իրենց քայլերն արել Օլիմպիական չեմպիոն,ԽՍՀՄսպորտի վաստակավոր վարպետ Լևոն Ջուլֆալակյանի ու աշխարհիեռակի չեմպիոն Օլիմպիական խաղերի չեմպիոն Մնացական Իսկանդարյանը:

«Չէի կարող չգալ այս քաղաք ու չտեսնել այն դպրոցը, որն աշխարհին այսպիսի մարզիկներ է տվել: Միշտ հետաքրքրությամբ եմ լսել, թե ինչպես է Լևոնն ու Մնացականը պատմում իրենց մարզումներ մասին: Այստեղ ունեք մարզական ավանդույթներ, որով կարելի է հպարտանալ; Միշտ սիրում եմ ասել, որ հպարտանում եմ, որ նման ընկերներ ունեմ: Վաղուց էի ծրագրել այստեղ գալ, տեսնել, թե ինչն է այդքան ուժ տվել հայր ու որդիներ Ջուլֆալակյաններին ու Իսկանդարյանին, սա նաև առիթ էր ռուսական 102-րդ ռազմաբազային կից դպրոցն այցելելու: Ընդհանուր շատ բան ունենք: Այստեղ եղա նաև Սպորտ-Սիթիում, որի հիմնադիրը ևս իմ լավ ընկերն է՝ Հրանտ Պետրոսյանը»,-«Արմենպրես»-ին ասաց մարզիկը:

Մարզիկը պատանի մարզիկներին ներկայացրեց իր անցած ուղին, ըմբշամարտի ԽՍՀՄ թիմի մասին:

Արմենուհի Մխոյան

Հայերեն

COP17-ի շրջանակում «Կանաչ գոտում» ներկայացվել է հայկական մշակույթը՝ ժողովրդական պարեր, VR տեխնոլոգիաներ, թանգարանային ծրագրեր

Եկեղեցում առաջացած ճգնաժամն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը հաստատել է իր աշխատակարգը

COP17-ում մեկնարկել է բնությանը վնասող սուբսիդիաների վերափոխմանն ու դրական խթանների ընդլայնմանն ուղղված նախաձեռնություն

«Օպերա ակումբ»-ի տարածքը վերադարձվել է Ալ. Սպենդիարյանի անվան թատրոնին. հարթակը կծառայի մանկական և այլ ներկայացումների

ՀԵՑ-ը 2023 թ. նույն ժամանակահատվածի համեմատ այս տարվա երրորդ եռամսյակի ավարտին երկու անգամ ավելի հարկ է վճարել ՀՀ պետբյուջե

Գազայում 24 ժամվա ընթացքում արձանագրվել է 11 զոհ և 35 վիրավոր

ՀՀ վարչապետն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավարին

ՀԾԿՀ նախագահն Աթենքում մասնակցում է Էներգետիկ կարգավորողների տարածաշրջանային ասոցիացիայի ղեկավարների հանդիպմանը

Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկը կկարգավորվի լուսացուցային օբյեկտով

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում աճել է էբոլա վիրուսով վարակման դեպքերի թիվը