Միջազգային

ԵՄ-ն առայժմ չի կարող հավաստել այս շաբաթ Բրյուսելում Իրանի հետ հանդիպումը ԳՀՀՊ-ի շուրջը. Բորել

1 րոպեի ընթերցում

ԵՄ-ն առայժմ չի կարող հավաստել այս շաբաթ Բրյուսելում Իրանի հետ հանդիպումը ԳՀՀՊ-ի շուրջը. Բորել

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպան առայժմ ի վիճակի չԷ հավաստելու Իրանի պատվիրակության հետ այս շաբաթ Բրուսելում հանդիպում անցկացնելու հնարավորությունը՝ Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի շուրջը Գործողությունների համատեղ համապարփակ պլանի (ԳՀՀՊ) վերականգնման նպատակով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 18-ին այդ մասին հայտնել Է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ Լյուքսեմբուրգում Եվրամիության արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների հանդիպանը ժամանելուց հետո: Նրա հայտարարությունը հեռարձակվել Է առցանց:

«Մենք հաստատում չունենք, բայց ես տրամդրված եմ լավատեսորեն»,- ասել Է Բորելը լրագրողներին՝ պատասխանաելով այս շաբաթվա վերջին Բելգիայի մայրաքաղաքում Իրանի պատվիրակության հետ բանակցությունների մասին հարցին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում