Միջազգային

Պատվաստանյութերի բաշխման անհավասարությունը հանգեցնում Է նոր շտամերի հայտնվելուն. Գուտերիշ

1 րոպեի ընթերցում

Պատվաստանյութերի բաշխման անհավասարությունը հանգեցնում Է նոր շտամերի հայտնվելուն. Գուտերիշ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը կարծում Է, որ աշխարհում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի անհավասարաչափ բաշխումը հանգեցնում Է նոր շտամենրի զարգացման եւ տնտեսական անկման շարունակման:

«Պատվաստանյութերի (բաշխման գործում) անհավասարությունը COVID-19-ի նոր տարբերակներին թույլ Է տալիս զարգանալ եւ աճել՝ աշխարհը մատնելով Էլ ավելի շատ զոհերի եւ շարունակելով տնտեսական անկումը»,- հոկտեմբերին 16-ին գրել Է նա իր Twitter-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նրա խոսքով՝ «առանց համակարգված եւ հավասար մոտեցման չի լինի (ախտահարման) դեպքերի կայուն կրճատում ոչ մի երկրում», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում