Միջազգային

Աշխարհում Covid-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 240 միլիոնը, մահացել է ավելի քան 4 մլն 900 հազար մարդ

2 րոպեի ընթերցում

Աշխարհում Covid-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 240 միլիոնը, մահացել է ավելի քան 4 մլն 900 հազար մարդ

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում COVID-19-ով վարակման դեպքերի թիվը հասել է 240 մլն 596 հազար 377-ի, մահացել է 4 մլն 900 հազար 511 մարդ, առողջացել 217 մլն 861 հազար 639-ը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հիվանդացության դեպքերի թվով շարունակում է առաջին տեղում մնալ ԱՄՆ-ն: Միացյալ Նահանգներում գրանցվել է ընդհանուր առմամբ 45 մլն 639 հազար 563 դեպք, մահացել է 741 հազար 898 մարդ, առողջացել 35 մլն 205 հազար 258 քաղաքացի:

Կորոնավիրուսի 34 մլն 43 հազար 480 գրանցված դեպքով երկրորդ տեղում Հնդկաստանն է: Այս երկրում վիրուսից մահացել է 451 հազար 939 մարդ, առողջացել՝ 33 մլն 382 հազար 100-ը: Դեպքերի թվով երրորդ տեղում շարունակում է մնալ Բրազիլիան. այստեղ գրանցված դեպքերի թիվը հասել է 21 մլն 612 հազար 237-ի, մահացել է 602 հազար 201 մարդ, առողջացել 20 մլն 758 հազար 597-ը:

Վրաստանում մինչև օրս գրանցվել է կորոնավիրուսի ընդհանուր 652 հազար 677 դեպք, որից մահացել է 9396-ը, առողջացել՝ 608 հազար 861 քաղաքացի: Իրանում գրանցված դեպքերի թիվը 5 մլն 765 հազար 904 է, մահացել է 123 հազար 695, առողջացել 5 մլն 294 հազար 981 մարդ: Իսկ Թուրքիայում վիրուսի գրանցված դեպքերի թիվը մինչև օրս հասել է 7 մլն 570 հազար 932-ի, որից մահացել է 67 հազար 44-ը, առողջացել՝ 7 մլն 14 հազար 239 քաղաքացի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում