Միջազգային

Բրիտանացի պատգամավորը սպանվել է ընտրողների հետ հանդիպման ժամանակ

1 րոպեի ընթերցում

Բրիտանացի պատգամավորը սպանվել է ընտրողների հետ հանդիպման ժամանակ

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարձակման արդյունքում սպանվել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի համայնքների պալատի անդամ, Պահպանողական կուսակցության ներկայացուցիչ Դեյվիդ Էմեսը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Euronews-ը:

Պատգամավորի վրա հարձակվողը եղել է 25 տարեկան: Նա մի քանի անգամ դանակով հարվածել է պատգամավորին Բելֆարես եկեղեցում ընտրողների հետ հանդիպմանը: 25-ամյա անձը ձերբակալվել է, հանցագործության դրդապատճառները հետաքննվում են:

Վերջին 5 տարվա ընթացքում սա բրիտանացի պատգամավորի առաջին սպանության դեպքն է: 2016 թվականին Լեյբորիստական կուսակցության պատգամավոր Ջո Քոքսը սպանվել էր իր գրասենյակի մոտ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում