Միջազգային

ՄԱԿ-ն Աֆղանստանին մարդասիրական օգնություն կուղարկի Ուզբեկստանի տարածքով

2 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ն Աֆղանստանին մարդասիրական օգնություն կուղարկի Ուզբեկստանի տարածքով

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գաղթականների գործերով ՄԱԿ-ի գերագույն կոմիսարի վարչությունը (ԳԳԿՎ) մարդասիրական օգնության երեք ինքնաթիռ կուղարկի Աֆղանստան Ուզբեկստանի տարածքով: Այդ մասին գերատեսչությունը հայտնել Է հոկտեմբերի 13-ին իր կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մոտ ժամանակներս ԳԳԿՎ-ն պլանավորում Է մադրասիրական օգնությամբ երեք ինքնաթիռ ուղակել Ուզբեկստանի Թերմեզ քաղաք, որպեսզի «Հայրատոն» սահմանային անցակետով այն ավտոտրանսպորտով հասցնի Աֆղանստանի Մազարի Շաիֆ քաղաք: Մարդասիրական օգնությամբ առաջին ավիաչվերթը Թերմեզ կժամանի հոկտեմբերի կեսերին»,- ասված ԳԳԿՎ-ի հաղորդագրության մեջ: Գերատեսչությունը նշել Է, որ մեկ ամիս առաջ ՄԱԿ-ը 606 միլիոն դոլար Է պահանջել Աֆղանստանում հումանիտար գործողությունների նպատակով, բայց առայժմ ստացել Է սոսկ այդ գումարի մեկ երրորդը:

«Միջոցներն անհրաժեշտ են՝ կանխելու համար Աֆղանստանի տնտեսության լիակատար կործանումը»,- ընդգծել Է ԳԳԿՎ-ն: Քաբուլում գերատեսչության ներկայացուցիչ Բաբար Բալոխը հայտարարել Է, որ Վարչությունն աշխատում Է Աֆղանստանին սահմանակից երկրներում լոգիստական կենտրոնների ստեղծման վրա՝ այդ պետությունում հարյուր հազարավոր ներքին միգրանտներին արտակարգ օգնություն ցույց տալու նպատակով: Նրա խոսքով՝ Աջակցության կարիք ունեցող աֆղանների թիվը հասել Է 20 միլիոնի եւ ամեն օր շարունակում Է ավելանալ: Ներկայումս աֆղանական ընտանիքների սոսկ 5 տոկոսն Է ապահովված նորմալ սննդով, Աֆղանստանում մինչեւ հինգ տարեկան երեխաների կեսից ավելին թերասնվում Է եւ գտնվում Է հյուծման եզրին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` РусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում