Ասիական բանկը միչեւ 2030 թվականը մինչեւ 100 մլրդ դոլար կբարձրացնի կլիմայական ֆիանսավորման ծախսերը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) 2019 թվականից մինչեւ 2030 թվականն ընկած ժամանակամիջոցում 80 միլիարդ դոլարից մինչեւ 100 միլիարդ դոլար կբարձրացնի այն ծախսերը, որոնք վերաբերում են կլիմայական ֆինանսավորման տրամադրմանն իր անդամ զարգացող երկրներին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին ասված Է հոկտեմբերի 13-ին այդ ֆինանսական կազմակերպության տարածած հայտարարության մեջ, կազմակերպություն, որի կենտրոնակայանը գտնվում Է Մանիլայում:

«Կլիմայական ճգնաժամը սաստկանում Է ամեն օր՝ հարկադրելով շատերին կոչ անելու բարձրացնելու կլիմայի փոփոխման դեմ պայքարի ֆինանսավորումը: Մենք միջոցներ ենք ձեռնարկում, որպեսզի բավարարենք այդ կոչը՝ բարձրացնելով միչեւ 2030 թվականն այդ ոլորտում միագումար ֆինանսավորման մեր նպատակը 80 միլիարդ դոլարից մինչեւ 100 միլիարդ դոլար սեփական միջոցներից»,- նշել Է բանկի նախագահ Մասացուգու Ասակավան:

2018 թվականին բանկը պարտավորություն Է ստանձնել ապահովելու, որ իր գործառնությունների ընդհանուր թվի առնվազն 75 տոկոսը պաշտպանի կլիմայի փոփոխման դեմ պայքարի միջոցները, իսկ կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի ֆինանսավորման իր սեփական միջոցները մինչեւ 2030 թվականը հասնեն 80 միլիարդ դոլարի: Ասիական զարգացման բանկն ստեղծվել Է 1966 թվականին: Դրա բաժետերերն են 68 երկրներ, որոնցից 49-ը գտնվում Է Ասիա - խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Սանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները

Արևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղել

Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետները քննարկել են էներգետիկայի և լոգիստիկ ոլորտներում համագործակցությունը

Իրանի նախագահն օգնություն է առաջարկել Եմենում հակամարտության կարգավորման գործում

Հայաստանի ԱԳՄԱ նախարարն ու Կիպրոսի ԱԳ նախարարը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ու առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության ընդլայնումը

Դավիթ Կարապետյանը մասնակցել է «Երկու պետություն» սկզբունքի իրականացմանը նվիրված նախարարական հանդիպմանը

Մակրոնը չի բացառել 2032 թվականին Ֆրանսիայի նախագահի պաշտոնում վերադառնալու հնարավորությունը

Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը

Արարատ Միրզոյանը Նյու Յորքում մասնակցել է միջազգային խաղաղության և անվտանգության ոլորտում ԱԲ-ի կիրառմանը նվիրված քննարկմանը

Վուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասին