Տարածաշրջանային

Թուրքիայի հարավում ռուսաստանցի զբոսաշրջիկ է մահացել

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի հարավում ռուսաստանցի զբոսաշրջիկ է մահացել

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի հարավում՝ Անթալիայում մահացել է Ռուսաստանից եկած զբոսաշրջիկ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում կատարելով Անթալիայում ՌԴ-ի գլխավոր հյուպատոսությանը:

«Գլխավոր հյուպատոսությունը հաստատում է ՌԴ քաղաքացու մահվան փաստը: 1977 թվականին ծնված քաղաքացին Թուրքիայում էր իր ընտանիքի հետ հանգստանալու նպատակով: Մահվան պատճառը հստակեցվում է»,- ասված է հաղորդագրության մեջ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում