Միջազգային

Պուտինն Անվտանգության խորհրդում առաջարկել է քննարկել ԱՊՀ այլ երկրների հետ ՌԴ-ի փոխգործակցությանը վերաբերող հարցեր

1 րոպեի ընթերցում

Պուտինն Անվտանգության խորհրդում առաջարկել է քննարկել ԱՊՀ այլ երկրների հետ ՌԴ-ի փոխգործակցությանը վերաբերող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ օպերատիվ հանդիպմանը առաջարկել է հետխորհրդային գործընկերների հետ քննարկել փոխգործակցությանը վերաբերող հարցեր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Հոկտեմբերի 15-ին կկայանա ԱՊՀ գագաթնաժողովը: Այդ առնչությամբ կցանկանայի ձեզ հետ խոսել և խորհրդակցել հետխորհրդային տարածքում գործընկերների, ընկերների, դաշնակիցների, ԱՊՀ երկրների հետ մեր փոխգործակցության որոշ ասպեկտների վերաբերյալ»,- ասել է ՌԴ նախագահը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում