1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարձրագույն դատական խորհուրդը հոկտեմբերի 11-ին միաձայն որոշել է բավարարել Արդարադատության նախարարության ներկայացրած միջնորդությունը՝ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Բարձրագույն դատականկ խորհրդի մամուլի ծառայությունից:
«Դատավորի լիազորությունները դադարեցվեցին՝ էական կարգապահական խախտում իրականացնելու հիմքով: Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է»,- ասված է հաղորդագրության մեջ: