Ավստրիայի նոր կանցլեր է դարձել Ալեքսանդեր Շալենբերգը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրիայի նախագահ Ալեքսանդեր Վան դեր Բելենը վարել Է Ալեքսանդեր Շալենբեգի՝ որպես Ավստրիայի կանցլերի երդմնատվության արարողությունը՝ այդ պաշտոնից Սեբաստիան Կուրցի հեռանալուց հետո: Աարարողությունը կայացել Է հոկտեմբերի 11-ին Վիեննայում՝ պետության ղեկավարի դիվանատանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ավստրիայի արտագործնախարարության նախկին ղեկավարը դարձել Է հանրապետության նոր կանցլեր, որը ներկայացնում Է պահպանողական՝ Ավստրիայի ժողովրդական կուսակցությունը (ԱԺԿ): Վան դեր Բելենը նաեւ պաշտոնից արձակել Է Սեբաստիան Կուրցին: Շալենբերգի փոխարեն նախագահն արտաքին գործերի նախարար Է նշանակել Միխայել Լինխարտին:

Լինխարտը 2018 թվականից ծառայել Է հանրապետության դեսպան Ֆրանսիայում: Մինչ այդ երկրար ժամանակ նա եղել Է երկրորդ դեմքն Ավստրիայի ԱԳՆ-ում՝ արտաքին քաղաքական գերատեսչության գլխավոր քարտուղարը: Շալենբերգը ծնվել Է 1969 թվականին Բեռնում (Շվեյցարիա) ազնվականական ծագմամբ ավստրիացի դիվանագետ (դեսպան) Վոլֆգանգ Շալենբերգի ընտանիքում: Մեծացել Է Հնդկաստանում, Իսպանիայում եւ Ֆրանսիայում, որտեղ գտնվել Է հայրը գործուղումների պատճառով:

Կրթությամբ իրավաբան Է, սովորել Է Վիեննայի եւ Փարիզի համալսարաններում: 1997 թվականից աշխատում Է Ավստրիայի ԱԳՆ-ի համակարգում:

Հոկտեմբերի 9-ին Կուրցը հայտարարել Է, որ կաշառակերությանը գործակցելու եւ վստահության չարաշահման կասկածանքով իր նկատմամբ վարվող հետաքննության պատճաով թողնում Է Ավստրիայի կանցլերի պաշտոնը, բայց մնում Է Ավստրիայի ժողովրդական կուսակցության առաջնորդը եւ կզբաղեցնի դրա խմբակցության նախագահի աթոռն Ազգային խորհրդում (խորհրդարանի ստորին պալատ), հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский Türkçe

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ