Միջազգային

Տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակը շնորհել են հարաբերությունների էկոնոմիկայի Էմպիրիկ հայացքի համար

2 րոպեի ընթերցում

Տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակը շնորհել են հարաբերությունների էկոնոմիկայի Էմպիրիկ հայացքի համար

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալֆրեդ Նոբելի հիշատակին Շվեդիայի պետական բանկի մրցանակը բաժանված Է կանադա-ամերիկացի տնտեսագատ Դեւիդ Քարդի եւ ԱՄՆ-ից հետազոտողներ Ջոշուա Անգրիստի եւ Գվիդո Իմբենսի միջեւ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 11-ին այդ մասին հայտարարել Է Գիտությունների թագավորական ակադեմիայի Նոբելյան կոմիտեն:

Քարդին պարգեւը հանձնվել Է «աշխատանքի Էկոնոմիկայի բնագավառում նրա Էմպիրիկ հայացքի համար»: Անգրիստը եւ Իմբենսը մրցանակի երկրորդ կեսը կստանան «պատճառա-հետեւանքային կապերի վերլուծության բնագավառում իրենց մեթոդաբանական ավանդի համար»: Այս տարվա դափնեկիրները ներկայացրել են աշխատանքի շուկայի նոր հայացքներ եւ ցույց տվել, թե տնտեսական գործընթացների պատճառի եւ հետեւանքի մասին ինչ եզրակացություններ կարելի Է անել փորձարարական ճանապարհով:

«Նրանց մոտեցումը տարածվել Է այլ բգավառներ եւ հեղափոխություն Է կատարել Էմպիրկ հետազոտությունների բնագավառում»,- պարզաբանել Է Նոբելյան կոմտեն իր ընտրությունը:

Գիտնականները ցույց են տվել, որ գիտափորձերի միջոցով կարելի Է հայտնաբերել սոցիալական գիտությունների համար չափազանց կարեւոր պատճառներ եւ հետեւանքներ. օրինիակ՝ ներգաղթի ազդեցությունը վարձատրման եւ զբաղվածության կամ երկարատեւ կրթության ապագա եկամտի մակարդակի վրա:

«Հանգուցային գործոն Է այն իրավիճակների օգտագործումը, որոնցում պատահական իրադարձությունները կամ քաղաքականության փոփոխումը հանգեցնում են այն բանին, որ մարդկանց խմբերին վերաբերվում են տարբեր կերպ, ինչը հիշեցնում Է կլինիկական փորձարկումները բժշկագիտության բնագավառում»,- նշել են շվեդ փորձագետները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` РусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում