ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հանդես Է եկել գլոբալ պատվաստման օգտին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը կարծում Է, որ աշխարհին անհրաժեշտ Է գլոբալ պատվաստման ընդհանուր պլան: Հոկտեմբերի 11 այս հայտրարությամբ նա տեսաուղերձով հանդես Է եկել Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում Չմիացման շարժման 60-ամյակի պատվին բարձր մկարդակի հոբելյանական նիստում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես վաղուց եմ փորձում պարզաբանել գլոբալ պատվաստման պլանը, մենք իրոք ցանկանում ենք, որ աշխարհի բոլոր երկրները պատվաստման բարձր մակարդակ ունենան: Մենք պետք Է լուծենք մյուս երկրների պարտքերի դուրսգրման խնդիրները, դա կպարզեցնի իրավիճակը»,- կարծում Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը: Բելգրադը Չմիացման շարժման հոբելյանական նիստում հյուր Է ընդունում աշխարհի 105 երկրներից, ինչպես նաեւ 11 միջազգային կազմակերպություններից: Ընդամենը համաժողովին կմասնակցի 555 հոգի, միջոցառման կազմակերպանը գործի Է դրված վեց հազարից ավելի մարդ:

Չմիացման շարժումը միջազգային կազմակերպություն Է, որը միավորում Է այն երկրներին, որոնց արտաքին քաղաքական ուղեգծի հիմքը համարվում Է մերժումը ռազմա-քաղաքական դաշինքներին մասնացկությունից եւ ժողովուրդների խաղաղ գոյակցությունը՝ հիմնված անկախության եւ իրավահավասարության սկզբունքների վրա: Չմիանալու շարժման հիմնելու օրը համարվում Է 1961 թվականի սեպտեմբերի 1-ը, երբ Բելգրադում բացվեց 25 չմիացած երկրների պետությունների եւ կառավարությունների ղեկավարների 1-ին խորհրդաժողովը: Ներկայումս Չմիանալու շարժումը միավորում Է 120 երկիր, իսկ 17 պետություններ եւ 10 միջազգային կազմակերպություններ այնտեղ դիտորդի կարգավիճակ ունեն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Ռուսաստանում և Ուկրաինայում նոր փոխադարձ հարվածների հետևանքով կան զոհեր և վիրավորներ

Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին

Հայաստանում հյուրընկալության ոլորտի առաջին միջազգային դպրոցի ուսանողները մեկնում են Ֆլորենցիա

Հնդկաստանը բացել է նավահանգիստները Մերձավոր Արևելքի ճգնաժամի պատճառով վերաուղղորդված բեռների համար

Ազգային բժշկական պալատը Գյումրիի ԲԿ-ում կվերապատրաստի Շիրակի մարզի բուժաշխատողներին

Ռոբերտ Քոչարյանի ինքնազգացողությունը վատացել է, նա տեղափոխվել է բժշկական հաստատություն

Պաշտոնեական լիազորությունների չարաշահում, առանձնապես խոշոր չափերով կաշառքի ստացում և փողերի լվացում. Դատախազը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում

Ճապոնիայում հազարավոր մարդիկ են տարհանվել մոտեցող թայֆունի պատճառով

Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանը փորձել է սպանել իր որդիներից մեկին

Ցուցադրություն՝ նվիրված ՀՀ անկախության 35 և Բեռլինի թանգարանային կղզու հիմնադրման 200-ամյակներին