Միջազգային

Ճապոնիայում երկրաշարժից հետո տուժածների թիվը հասել Է 52-ի

2 րոպեի ընթերցում

Ճապոնիայում երկրաշարժից հետո տուժածների թիվը հասել Է 52-ի

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի մայրաքաղաքային տարածաշրջանում հոկտեմբերի 7-ին տեղի ունեցած 5,9 մագնիտուդով եկրաշարժի հետեւանքով տուժածների թիվը հասել Է 52-ի: Հոկտեմբերի 8-ին այդ մասին հայտնել Է երկրի վարակա գործերի եւ հաղորդակցությունների նախարարությանը կից հրդեհներ եւ տարերային աղետների դեմ պայքարի գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Տուժածների մեծ մասը ջարդվածքներ եւ քերծվածքներ Է ստացել ստորգետնյա ցնցումների ժամանակ ընկնելու հետեւանքով, սակայն կան մի քանի հոգի լուրջ վնասվածքներով՝ ընկած կահույքի պատճառով: Ամենից շատ տուժածներ կան Տոկիոյին հարեւան Սայտամայի եւ Տիբայի պրեֆեկտուրաներում: Այժմ մայրաքաղաքային տարածաշրջանի երկաթուղային ճյուղերի եւ մետրոյի ճյուղերի մեծ մասում երթեւեկությունը վերականգնվել Է: Սակայն գործնականում համատարած եղել են տրանսպորտի երթեւեկության ընդհատումներ եւ ուշացումներ, կայարաններում առաջացել են հարյուրավոր մետրերով հերթեր:

Սկզբնապես հայտարարվել Էր 6,1 մագնիտուդի մասին, սակայն ավելի ուշ Ազգային օդերեւութաբնական վարչությունը ուղղել Է տվյալները: Ստորգետնյա ցնցումների Էպիկենտրոնը գտնվել Է Տոկիոյի եւ Տիբայի պրեֆեկտուրաների սահմանին: Օջախն ընկած Է եղել 75 կիլոմետր խորության վրա: Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել, տեղի սեյսմոլոգները նախազգուշացնում են ուժգին կրկնական երկրաշարժերի մասին: Ճապոնիայի ատոմային օբյեկտներում տարերքի հարվածի հետեւանքով չնախատեսված իրավիճակներ չեն արձանագրվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում