Ալիևն Ադրբեջանում ԵՄ առաքելության նոր ղեկավարի հետ հանդիպմանը խոսել է նաև Հայաստանի հետ հարաբերություների մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Ադրբեջանում ԵՄ առաքելության նոր ղեկավար Փիթր Միխալկոյի հետ և հանդիպման ժամանակ անդրադարձել նաև Հայաստանի Հանրապետության հետ հարաբերություններին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «Թուրան» գործակալությունը:

«Մենք ցանկանում ենք բարելավել հարաբերությունները Հայաստանի հետ և պատրաստ ենք բանակցություններ սկսել խաղաղության պայմանագիր կնքելու, սահմանների սահմանազատման, հաղորդակցությունների բացման ուղղությամբ, և այդ գործընթացը մասամբ սկսվել է», - ասել է Ալիևը:

Ալիևը հավելել է, որ եթե նման ցանկություն կա, ԵՄ -ն նույնպես կարող է ակտիվորեն մասնակցել այս գործընթացներին:

Ադրբեջանում ԵՄ նոր դեսպան Փիթր Միխալկոն էլ նշել է, որ Եվրամիությունը պատրաստ է Ադրբեջանի և Հայաստանի հետ կիսել իր փորձը սահմանների սահմանազատման և սահմանագծման ոլորտում:

«Բացի ԵԱՀԿ Մինսկի խմբից, մենք պատրաստ ենք նաև դեր խաղալ տարածաշրջանում վստահության և խաղաղության հաստատման գործում: Եթե կողմերը շահագրգռված լինեն, մենք պատրաստ ենք կիսել մեր փորձը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են սահմանազատումը և սահմանագծումը », - նշել է ԵՄ դեսպանը:

Այսօր հարաբերությունների կարգավորումից խոսող Ալիևը սեպտեմբերի 27-ին թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում բացահայտ սպառնալիքներ էր հնչեցնում և պահանջում, որ Հայաստանը հատկացնի «Զանգեզուրի միջանցքը»:

«Մենք դեռևս համբերություն ենք դրսևորում: Չնայած՝ մեր համբերությունը նույնպես սահմաններ ունի: Երկրորդ Ղարաբաղյան պատերազմը ցույց տվեց, թե ինչ է տեղի ունենում, երբ մեր համբերությունը սպառվում է: Հետեւաբար, մենք Հայաստանին հնարավորություն ենք տալիս կատարել նոյեմբերի 10 -ի հայտարարության բոլոր պայմանները եւ գործել պատասխանատվությամբ», - հարցազրույցում ասել էր Ալիևը:

Հայերեն Türkçe

Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումն, ըստ Դոնալդ Թրամփի, հնարավոր է փոխզիջումների միջոցով

Արայիկ Հարությունյանը կշարունակի գործունեությունը Ազգային ժողովում՝ դառնալով «Քո պատգամավորը»

Ազգային պատկերասրահում կբացվի Կարեն Օհանյանի ցուցահանդեսը

ՄԻՊ աշխատակազմի հետ աշխատանքային քննարկում է տեղի ունեցել «Աբովյան» և «Արթիկ» քրեակատարողական հիմնարկներում մշտադիտարկման արդյունքների շուրջ

5 տարի, հազարավոր որոշումներ, քննարկումներ, հանդիպումներ ու նախաձեռնություններ. ՀՀ Ազգային ժողովի 8-րդ գումարումը՝ թվերով

Լեհական կործանիչներն օդ են բարձրացվել Բալթիկ ծովի վրա հայտնված ռուսական ինքնաթիռների պատճառով

«Մուլտի տրանսպորտ»-ի տնօրեն Արթուր Դալլաքյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք

ՀՀ նախագահը Վարդգես Մահտեսյանին է հանձնել Հայաստանի Հանրապետության պետական պարգևը՝ Երախտագիտության մեդալը

Իսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասին

Թրամփը սահմանափակել է որոշ թափոնների արտահանումն ԱՄՆ-ից