Ֆումիո Կիսիդային խորհրդարանում ընտրեցին Ճապոնիայի նոր վարչապետի պաշտոնում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի խորհրդարանի հանգուցային ստորին պալատը հոկտեմբերի 4-ին Ճապոնիայի կառավարող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ԼԴԿ) նախագահ Ֆումիո Կիսիդային ձայների մեծամասնությամբ ընտրել Է երկրի նոր՝ թվով 100-րդ վարչապետ: Քվեարկությունը հեռարաձակվել Է խորհրդարանի կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Քվեարկության արդյունքներով Կիսիդան ստացել Է 458 ձայնից 311-ը: Սահմանադրական-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Յուկիո Էդանոն ստացել Է 124 ձայն: Այս րոպեներին Կիսիդայի թեկնածության համար քվեարկություն Է տեղի ունենում նաեւ խորհրդարանի վերին պալատում, որտեղ նրա օգտին նույնպես կքվեարկի պատգամավորների մեծամասնությունը. կառավարող դաշինը՝ԼԴԿ-ի գլխավորությամբ մեծամասնություն ունի խորհրդարանի երկու պալատներում: Միեւնույն ժամանակ վարչապետին ընտրելիս ստորին պալատը գերակայություն ունի վերին պալատի նկատմամբ, եւ այնտեղ քվեարկության արդյունքն Է որոշում կառավարության նոր ղեկավարին: Առաջիկա ժամերին կհայտարարվի վարչապետ Կիսիդայի կառավարության կազմը:

Կիսիդան կառավարող կուսակցության նոր ղեկավարի պաշտոնն զբաղեցրել Է սեպտեմբերի 29-ին: Նոր կառավարության ընտությունները տեղի են ունեցել վարչապետ Սուգայի լիազորություններն ավարտվելու կապակցությամբ, որն այդ պաշտոնում անցյալ տարի նշանակվել Էր Սինձո Աբերի հանկարծակի պաշտոնաթողության պատճառով: Ապագա վարչապետը, որը 2012-ից մինչեւ 2017 թվականը եղել Է Ճապոնիայի արտգործնախարարության ղեկավարը, համարվում Է չափավոր պահպանողական:

Նա հանդես Է գալիս ԱՄՆ-ի հետ ռազմավարական դաշինքի եւ Ճապոնիայի պաշտպանական ներուժի ամրապնդման օգտին, ըստ որում զգուշությամբ Է վերաբերվում երկրի զինված ուժերը մեծ հեռահարության հրթիռներով եւ ատոմային սուզանավերով հանդերձման հեռանկարին: Կիսիդան նաեւ պաշտպանում Է երկրի հետպատերազմյան սահմանադության վերանայման ուղեգիծը, բայց կարծում Է, որ չի սկսի շտապել դրա հակապատերազմական դրույթների լիակտատար վերանայման հարցում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն English Русский

IDBank-ը COP17-ում կներկայացնի բնապահպանական և նորարարական նախաձեռնություններ

Վարչապետն Առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում անցկացվող քննարկմանը հանդես է գալիս ելույթով

ՃՇՀԱՀ հոգաբարձուների խորհուրդը հավանություն է տվել ակադեմիական կազմի աշխատավարձերի բարձրացմանը և հաստատել համալսարանի զարգացման ռազմավարական ծրագիրը

Ուկրաինայի հարցով ԵՄ-ԱՄՆ համագործակցությունն այժմ «շատ դժվար է».  Կայա Կալաս

ՊԵԿ-ը ներկայացրել է սեպտեմբերին իրականացված հսկողական միջոցառումների արդյունքները

Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկի հետ

ՀՀ վարչապետը և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահը քննարկել են ՀՀ-ԵՄ փոխգործակցության ընթացքին վերաբերող հարցեր

Մոսկվան դատապարտել է Եվրամիության նոր պատժամիջոցները

Երևանում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետի և Իրանի նախագահի հանդիպումը

ՀՀ-ն ձգտում է գործնական քայլեր նախաձեռնել, որոնք կշարունակվեն COP17 համաժողովից հետո. Կավեհ Զահեդի