Պաշտոնական

ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորանք է հղել Հայաստանում ազգային փոքրամասնությունների օրվա առթիվ

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորանք է հղել Հայաստանում ազգային փոքրամասնությունների օրվա առթիվ

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորանք է հղել Հայաստանում ազգային փոքրամասնությունների օրվա առթիվ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, շնորհավորական խոսքում նշված է.

«Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների հարգելի՛ ներկայացուցիչներ, այսօր Հայաստանի Հանրապետությունում ազգային փոքրամասնությունների օրն է,որը նշվում է հոկտեմբերի առաջին կիրակի օրը:

Հայաստանի ազգային փոքրամասնություններն իրենց խաղաղասիրությամբ, Հայաստանը հայրենիք ընդունելու արժանապատվությամբ, սեփական մշակույթով եւ ավանդույթներով մեր երկրի անբաժանելի մասն են:Նրանց ներգրավվածությունն առկա է հայաստանյան իրականության ցանկացած դրվագում:

Սիրելի՛ եղբայրներ եւ քույրեր, մաղթում եմ խաղաղություն, նորանոր ձեքբերումներ՝ ի նպաստ ձեր հոգեւոր եւ ազգային արժեքների զարգացման»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում