Տարածաշրջանային

Վրաստանի իշխանությունները հայտարարել են, որ Սահակաշվիլին երկիր է եկել պետական հեղաշրջում իրականացնելու նպատակով

1 րոպեի ընթերցում

Վրաստանի իշխանությունները հայտարարել են, որ Սահակաշվիլին երկիր է եկել պետական հեղաշրջում իրականացնելու նպատակով

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի իշխող «Վրացական երազանք. Դեմոկրատական Վրաստան» կուսակցության ղեկավար, խորհրդարանի նախկին խոսնակ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հայրենիք է եկել պետական հեղաշրջում իրականացնելու ու անկարգություններ կազմակերպելու նպատակով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Նա Վրաստան է ժամանել պետական հեղաշրջում իրականացնելու և երկրում անկարգություններ հրահրելու նպատակով: Հետևաբար իրավապահ մարմինները ձեռնարկել են բոլոր միջոցները նրա նոր հանցանքները կանխելու նպատակով»,- ասել է Կոբախիձեն:

Նա հավելել է, որ Սահակաշվիլիի հետ կապված բոլոր գործընթացներն իրականացվելու են իրավական նորմերի համապատասխան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում