Կարեն Անդրեասյանն իր պաշտոնավարման ընթացքում հնարավոր է համարում վեթինգի առաջին դրսևորումները

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն իր պաշտոնավարման ընթացքում հնարավոր է համարում վեթինգի առաջին դրսևորումները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այդ մասին Անդրեասյանը նշեց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում:

«Դա միակողմանի գործընթաց չէ. այստեղ կարևոր է նաև Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) մոտեցումը: Իմ կարծիքով` ԲԴԽ-ն քիչ է դատավորին պատասխանատվության ենթարկել: Վերջին շրջանում որոշ դատավորների նկատմամբ Խորհուրդն անընդհատ մերժում էր մեր միջնորդությունները: Այսինքն, չի կարելի ասել, որ ԲԴԽ-ն կառավարության դիրքորոշման նման դիրքորոշում ունի»,- ասաց նա՝ ավելացնելով, որ դատավորի նկատմամբ շատ ավելի կարգապահական վարույթներ է հարուցելու, ավելի ուշադիր է լինելու նրանց կողմից թույլ տրված խախտումների նկատմամբ:

«Դրա համար ես էլ ավելի շատ աշխատակիցներ եմ ընդունել: Ես գործեր եմ հարուցում ոչ թե ելնելով նրանից, որ ինչ-որ մեկին դա կարող է դուր գալ կամ չգալ, այլ` նրանից` արդյոք դատավորը սխալ թույլ է տալիս, թե ոչ: Ես քաղաքական նկատառումներից չեմ ելնում»,- ընդգծեց Անդրեասյանը:

Հայերեն

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն