ԿԺԴՀ-ի եւ Հարավային Կորեայի միջեւ կապուղիները կվերականգնեն հոկտեմբերի սկզբին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը հայտնել Է, որ ԿԺԴՀ-ի եւ Հարավային Կորեայի միջեւ կապուղիները կվերականգնեն հոկտեմբերի սկզբին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Ռյոնհապ» գործակալությունը՝ վկայակոչելով ԿԺԴՀ-ի պետական ԶԼՄ-ներին: «Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել Է, որ Հարավային Կորեայի հետ անդրսահմանային կապուղիները կվերականգնեն հոկտեմբերի սկզբին հարաբերությունների բարելավման եւ Կորեական թերակղզում խաղաղության կերտման ուղղությամբ ջանքերի շրջանակներում»,-նշում Է գործակալությունը:

Կիմ Չեն Ընը նաեւ ընդգծել Է, որ առանց որեւԷ պայմանի բանակցություններ անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկությունը ոչ այլ ինչ Է, քան Փհենյանի նկատմամբ իր մշտական թշնամական վերաբերմունքը քողարկելու միջոց: Ճշտվում Է, որ հյուսիսկորեացի առաջնորդն այդ դիտողություններն արել Է իր ճառում, որով նա սեպտեմբերի 29-ին հանդես Է եկել Բարձրագույն ժողովրդական ժողովի նստաշրջանի երկրորդ օրը:

Ավելի վաղ հյուսիսկորեացի առաջնորդի քույրը՝ Կիմ Ե Չժոնը, հայտարարել Էր, որ Փհենյանը կարող Է հայտարարել Կորեական պատերազմի պաշտոնական ավարտի մասին եւ պատրաստ Է քննարկել միջկորեական գագաթնաժողովի անցկացումը, եթե Հարավային Կորեան ԿԺԴՀ-ին վերաբերվի «արդարացիորեն» եւ փոխադարձ հարգանքով: Իր հերթին, հյուսիսկորեական կողմը հայտարարել Է, որ Հյուսիսի եւ Հարավի միջեւ կապերի վերականգնումը կարեւոր նշանակություն ունի երկու երկրների միջեւ հարաբերությունների բարելավման համար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հայերեն Русский

Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի մասին

Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մեկնաբանությունը՝ աղջիկ երեխաների միջազգային օրվա առթիվ

ՀՀ ԶՈՒ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» գերժամանակակից հրետանային միջոցով

Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք մարդ տեղափոխվել է բժշկական կենտրոն