Միջազգային

ՄԱԿ-ը մտահոգված է Հյուսիսայի Կորեայի կողմից գերձայնային հրթիռների արձակման փաստով

1 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ը մտահոգված է Հյուսիսայի Կորեայի կողմից գերձայնային հրթիռների արձակման փաստով

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միավորված ազգերի կազմակերպությունը մտահոգված է այն լուրերի առնչությամբ, համաձայն որի Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետությունը գերձայնային հրթիռներ է արձակել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:

«Մենք տեսել ենք անհանգստացնող լուրերը և շարունակում ենք հավատարիմ մնալ այն համոզմանը, որ Կորեական թերակղզու համար միակ լուծումը կողմերի դիվանագիտական փոխգործակցությունն է»,- ասել է նա:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում