G-20-ը Աֆղանստանի հարցով գագաթնաժողով կհրավիրի
1 րոպեի ընթերցում
![G-20-ը Աֆղանստանի հարցով գագաթնաժողով կհրավիրի](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/09/1064366.jpg)
ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ քսանյակի երկրների արտակարգ գագաթնաժողովը՝ նվիրված իրավիճակին Աֆղանստանում, տեղի կունենա հոկտեմբերի 12-ին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին:
Հանդիպման նախաձեռնությունը G-20-ում նախագահող Իտալիայինն է: Հանդիպումը տեղի կունենա տեսակոնֆերանսի ձևաչափով: