Միջազգային

Պալմա կղզում ժայթքող հրաբխի լավան հասել Է օվկիանոս

2 րոպեի ընթերցում

Պալմա կղզում ժայթքող հրաբխի լավան հասել Է օվկիանոս

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանական Պալմա կղզում ժայթքող հրաբխի լավան հասել Է մինչեւ Ատլանտյան օվկիանոս: Այդ մասին El Pais թերթին հայտնել են ականատեսները եւ դա հաստատել Է Տասակորտե քաղաքի քաղաքագլուխ Խուան Միգել Ռոդրիգեսը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Հրատարակության տվյալներով՝ ծովի ջրի հետ լավայի շփվելու հետեւանքով գոյանում են սեւ եւ սպիտակ գույների թունավոր ամպեր:

Գոլորշիացումը կարող Է մահացու վտանգավոր լինել. 1971 թվականին կղզում տեղի ունեցած նախորդ ժայթքման զոհ Էր դարձել մեկ մարդ, որը թունավորվել Էր թունավոր գազերից: El Pais-ը նշում Է, որ հրաբխի ակտիվությունը եւ լավայի շարժումը տեղի Է ունենում անկանխատեսելի ձեւով՝ մերթ արագանալով, մերթ դանդաղելով: Դեռ սեպտեմբերի 28-ի ցերեկը գիտնականները վստահ չեն եղել, որ լավան ընդհանրապես ծով կհասնի:

Ժայթքման հետեւանքով, որը սկսվել Է սեպտեմբերի 19-ին, ոչնչնացվել Է ավելի քան 600 շենք, ավելի քան 6 հազար մարդ տարհանվել Է: Զոհերի եւ ծանր վնասվածքների մասին տեղեկատվություն ներկա պահին չի ստացվել: Նախքան կղզու վրա հրաբխի ժայթքումը, որտեղ ապրում Է շուրջ 85 հազար մարդ, մոտավորապես մեկ շաբաթ դիտվել Է սեյսմիկ ակտիվության բարձրացում: Կանարյան կղզիների հրաբխագիտության ինստիտուտում կարծում են, որ ընթացիկ ժայթքումը կարող Է տեւել երեք ամիս: Նախորդ անգամ 1971 թվականին Է կղզում ժայթքել Տենեգիա հրաբուխը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում