Միջազգային

Ֆրանսիայի պատրաստուկային սահմանափակումները ԵԽ-ի փաստաթղթերի դրույթների խախտում են. ՌԴ ԱԳՆ

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի պատրաստուկային սահմանափակումները ԵԽ-ի փաստաթղթերի դրույթների խախտում են. ՌԴ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սպուտնիկ V»-ով պատվաստված անձանց տեղաշարժումը սահմանափակելու Փարիզի գործողությունները դժվարացնում են Մոսկվայի աշխատանքը միջազգային կազմակերպություններում, ինչպես նաեւ խախտում են Եվրոպայի խորհրդի փաստաթղթերի դրույթները: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել են ԱԳ նախարարությունում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Անցյալ շաբաթ Դաշնային խորհրդի գծով ԵԽԽՎ-ում պատվիրակության անդամ Վլադիմիր Կրուգլիյը հայտնել Է, որ չի կարող ազատորեն տեղաշարժվել Ստրասբուրգում, քանի որ ռուսաստանյան պատրաստուկը չի ճանաչվել ԵՄ-ում: Պետդումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյի կարծիքով, դա «պատրաստուկային խտրականություն» Է, որի պայմաններում նստաշրջանին կարելի Է միայն հեռավար մասնակցել:

«Ընդունված սահմանափակումները դիտարկում ենք որպես Փարիզի կողմից Եվրոպայի խորհրդի շրջանակներում գործող Արտոնությունների եւ անձեռնմխելիությունների վերաբերյալ գլխավոր համաձայնագրի այն դրույթների խախտում, որոնց համապատասխան ֆրանսիական կողմը պարտավոր Է ապահովել անարգել մուտքը եւ պաշտոնական պատվիրակությունների ներկայությունը»,-մեկնաբանել են ԱԳՆ-ում: Գերատեսչությունում նշել են, որ, «ցավոք, տեղի ունեցողի համար պատասխանատվության բաժինն ընկնում Է նաեւ Եվրոպայի խորհրդի ղեկավարության, նրա քարտուղարության վրա»:

«Մատնանշում ենք նրա պասսիվ, կարելի Է ասել, համաձայնողական դիրքը»,-հավելել են այնտեղ:

Սմոլենսկի հրապարակում կարծում են, որ Ստրասբուրգը պետք Է գործի ավելի ակտիվորեն, ձգտի հասնել այն բանին, որպեսզի ֆրանսիական իշխանությունները չեղարկեն խտրական միջոցները: Նաեւ ԱԳՆ-ում հիշեցրել են, որ Ռուսաստանը Եվրոպայի խորհրդի բյուջեի հինգ հիմնական վճարորդներից մեկն Է եւ «իրավունք ունի իր նկատմամբ հարգալից ու իրավահավասար վերաբերմունք ակնկալել»:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում