Պուտին-Էրդողան հանդիպմանը ներկա կգտնվեն միայն թարգմանիչները
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման համար, դե ֆակտո լքում է ինքնամեկուսացման ռեժիմը:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը:
Պեսկովը նշել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները Սոչիում տեղի ունեցող բանակցությունների ժամանակ նախ կունենան անհատական զրույց, ապա կհաջորդի աշխատանքային նախաճաշը:
«Զրույցը անհատական ձևաչափով է ՝ միայն թարգմանիչների մասնակցությամբ: Երկու նախագահները նախ բանակցություններ կվարեն, իսկ հետո կշարունակեն շփումն արդեն աշխատանքային նախաճաշի ժամանակ»,- ասաց նա լրագրողներին:
Կարդացեք հոդվածը` Русский