Միջազգային

Լավրովը, Շոյգուն, Շմելյովան եւ Պրոցենկոն չեն ընդունել Պետդումայի մանդատները

2 րոպեի ընթերցում

Լավրովը, Շոյգուն, Շմելյովան եւ Պրոցենկոն չեն ընդունել Պետդումայի մանդատները

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սերգեյ Շոյգուն, Սերգեյ Լավրովը, Ելենա Շմելյովան եւ Դենիս Պրոցենկոն չեն ընդունել պատգամավորական մանդատները: Այդ մասին վկայում Է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման նախագիծը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Փաստաթղթում նշվում Է, որ Պետդումայի պատգամավորների դաշնային ցուցակը, որոնք ընտրվել են դաշնային ընտրատարածքներում, գլխավորել Է Աննա Կուզնեցովան: «Միասնական Ռուսաստանի» առաջին հնգյակից այլ քաղաքական եւ հասարակական գործիչներ նրանում նշված չեն եղել:

Կուզնեցովան խորհրդարանում կղեկավարի մայրության, մանկության եւ ընտանիքի աջակցության պաշտպանությունը: Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել Էր, որ Լավրովն ու Շոյգուն ընտրական արշավից հետո կշարունակեն աշխատանքը ԱԳ նախարարության եւ ՊՆղեկավարի պաշտոններում:

«Միասնական Ռուսաստանի» նախընտրական համագումարում Վլադիմիր Պուտինը նշել Էր կուսակցության նախընտրական ցուցակի առաջնորդների հնգյակին: Նրանում տեղ են գտել պաշտպանության նախարար եւ կուսակցության հիմնադիրներից մեկը՝ Սերգեյ Շոյգուն, արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, Կոմմունարկայի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Դենիս Պրոցենկոն, Ռուսաստանում երեխայի իրավունքների գծով լիազոր Աննա Կուզնեցովան եւ Հայրենական ժողովրդական ճակատի (ՀԺՃ) շտաբի համանախագահ Ելենա Շմելյովան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում