Միջազգային

Սեւծովյան նավատորմի ծովային ավիացիան վարժական ռմբանետում է անցկացրել Ղրիմում

1 րոպեի ընթերցում

Սեւծովյան նավատորմի ծովային ավիացիան վարժական ռմբանետում է անցկացրել Ղրիմում

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեւծովյան նավատորմի ծովային ավիացիայի Սու-30ՍՄ եւ Սու-24Մ ինքնաթիռների անձնակազմերը գործնական ռմբանետում են կատարել Ղրիմի զինափորձարանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Սեւծովյան նավատորմի տեղեկատվական ապահովման բաժնի պետ 2-րդ աստիճանի կապիտան Ալեքսեյ Ռուլյովը:

«Վարժանքի ծրագրի համաձայն, Սու-24ՄՌ հետախույզ ինքնաթիռը…լեռնային տեղանքում հայտնաբերել Է պայմանական հակառակորդի օբյեկտները: «Հակառակորդին» ոչնչացնելու համար երկինք են բարձրացել Սու-24Մ ճակատային ռմբակոծիչները եւ բազմանպատակային Սու-30ՍՄ կործանիչները: Հայտնաբերելով պայմանական հակառակորդի օբյեկտները՝ անձնակազմերը ռմբահարված են հասցրել եւ կատարել չկառավարվող հրթիռների արձակում՝ ոչնչացնելով թիրախային դիրքերը, պայմանական հակառակորդի նմանակված օբյեկտները»,-հայտնել Է Ռուլյովը:

Վարժանքների ընթացքում օդաչուները կատարելագործել են բազավորման օդակայանից արտակարգ թռիչքի նորմատիվները եւ կատարել բարդ պիլոտաժի Էլեմենտներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում