ՉԺՀ-ում հայտարարել են ՄԱԿ-ի ԱԽ-ի հնգյակի գագաթնաժողովի անցկացմամբ շահագրգռված լինելու մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանը շահագրգռված Է ՄԱԿ-ի ԱԽ-ի մշտական անդամների հնգյակի (Ռուսաստան, Չինաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա)՝ որքան կարելի Է ավելի շուտ գագաթնաժողովի անցկացմամբ, բազմաթիվ հարցեր են կուտակվել քննարկման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտարարել Է ՄԱԿ-ին առընթեր Չինաստանի մշտական ներկայացուցիչ Չժան Ցզյունը:

Նրա խոսքով՝ ե՛ւ Ռուսաստանը, ե՛ւ Չինաստանը, ե՛ւ Ֆրանսիան առաջարկել են հնգյակի գագաթնաժողով անցկացնել: Ավելի վաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական հինգ անդամ երկրների ղեկավարների հանդիպումն առաջարկել Է կազմակերպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր հերթին հայտարարել Է, որ Ռուսաստանը կվերսկսի աշխատանքը ՄԱԿ-ի ԱԽ-ի մշտական անդամների «հնգյակի» գագաթնաժողովի կազմակերպման ուղղությամբ եւ դրա օրակարգը մշակելու Է գործընկերների հետ:

«Այդ ժամանակվանից մենք բանավեճեր ենք ունեցել այդ հարցի շուրջ, ուսումնասիրվում են հնարավորությունները: Բանավեճերը դեռ մինչեւ հիմա ընթանում են: Մենք շատ ենք ցանկանում, որպեսզի այսպիսի գագաթնաժողովը որքան կարելի Է ավելի շուտ անցկացվի, որովհետեւ մենք այնքան շատ գլոբալ խնդիրներ ունենք: Մենք բազմաթիվ խնդիրներ ունենք խաղաղության ու անվտանգության ոլորտում, մենք այլ մարտահրավերներ ունենք»,-ասել Է Չժան Ցզյունը: Դրա հետ մեկտեղ նա նշել Է, որ առայժմ գագաթնաժողովի օրակարգը մշակված չԷ, եւ դրա անցկացման որոշում չի ընդունվել: «Մենք կշարունակենք աշխատել դրա վրա»,-հավելել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Русский

Գերմանիայում ձերբակալել են բանկի աշխատակցին դանակահարած հանցագործին

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչները հանդիպել են «Էրազմուս Մունդուս» ծրագրի հայ ուսանողների հետ

Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ին

Վաշինգտոնը պետք է վերանայի իր մոտեցումը Թեհրանի հետ երկխոսության նկատմամբ․ Արաղչի

ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է

Գերմանիայում մեկ մարդ է սպանվել բանկի բաժանմունքի վրա հարձակման ժամանակ

ԵՄ-ն դատապարտել է Սաուդյան Արաբիայի դեմ հութիների սպառնալիքներն ու Կարմիր ծովում լցանավի վրա հարձակումը

ԻՀՊԿ-ն հայտարարել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանման ոչնչացման մասին

Գևորգ Պապոյանն այցելել է Արարատի ցեմենտի գործարան

Ոստիկանները հայտնաբերել են քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքներով հետախուզվողին