Միջազգային

ԿԺԴՀ-ն առաջին անգամ գերձայնային հրթիռ է փորձարկել

2 րոպեի ընթերցում

ԿԺԴՀ-ն առաջին անգամ գերձայնային հրթիռ է փորձարկել

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԿԺԴՀ-ի զինվորականները սեպտեմբերի 28-ին անցկացրել են նոր գերձայնային հրթիռի փորձնական արձակում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է հյուսիսկորեական պաշտոնական ԿԿՀԳ լրատվական գործակալությունը:

Հաղորդագրության համաձայն, ԿԺԴՀ-ի Ազգային պաշտպանության գիտությունների ակադեմիան «Հվասոն 8» հրթիռը փորձարկել Է սեպտեմբերի 28-ի առավոտյան Չագանի նահանգի Ռյոնրիմ գավառի Դոյան գյուղում:

Փհենյանում փորձարկումը համարում են հաջող: Նշվում Է, որ փորձարկմանը հետեւել Է Կորեայի աշխատանքային կուսակցության (ԿԱԿ) կենտկոմի քաղբյուրոյի նախագահության անդամ, կուսակցության կենտկոմի քարտուղար Պակ Չոն Չհոնը՝ պաշտպանական գիտության բնագավառի ղեկավար կադրերի հետ միասին:

ԿԿՀԳ-ն գերձայնային հրթիռի մշակումը համարում Է ընթացիկ հնգամյակում առաջնահերթ հինգ խնդիրներից մեկը եւ նշում, որ դրա իրականացումն «առաջ Է ընթանում»:

Մինչեւ այժմ Փհենյանն այդ տեսակի զենք չի ունեցել իր տնօրինության ներքո: Ինչպես հաղորդվել Է, Հյուսիսային Կորեան սեպտեմբերի 28-ի առավոտյան փոքր հեռահարության հրթիռի արձակում Է կատարել Ճապոնական ծովի կողմը: Արկն ընկել Է Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտու սահմաններից դուրս:

Այս արձակումը ԿԺԴՀ-ում զենքի յոթերորդ փորձարկումն Է դարձել այս տարի: Սեպտեմբերի 13-ին Հյուսիսային Կորեան հայտարարել Է մեծ հեռահարության նոր տիպի թեւավոր հրթիռների հաջող փորձարկման մասին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում