Միջազգային

 Ճապոնիայում սկսվել է կառավարող կուսակցության ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը

2 րոպեի ընթերցում

 Ճապոնիայում սկսվել է կառավարող կուսակցության ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայում սկսվել Է կառավարող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ԼԴԿ) ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը մրցարշավի երկու գլխավոր ֆավորիտների՝ Ֆումիո Կիսիդայի եւ Տարո Կոնոյի միջեւ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Կուսակցությունը ուղիղ հեռարձակում Է իրականացնում իր կայքում:

Առաջին փուլի արդյունքներով՝ Ճապոնիայի նախկին արտգործնախարար Ֆումիո Կիսիդան կառավարող կուսակցության ղեկավարի ընտրությունների առաջին փուլում առաջատարն Էր մեկ ձայնի առավելությամբ. նրա օգտին եղել Է 256 քվեաթերթիկ:

Պատվաստման գործերի նախարար Տարո Կոնոնը, որն ավելի վաղ նույնպես զբաղեցրել Է արտաքին գործերի նախարարի, ինչպես նաեւ պաշտպանության նախարարի պաշտոնները, ստացել Է 255 քվեաթերթիկ: Այսպիսով, առավելությունը կլինի այն թեկնածուի կողմը, որին կպաշտպանեն խորհրդարանի ավելի շատ պատգամավորներ: Առաջին փուլի արդյունքներով՝ Կիսիդուին աջակցել Է 146 պատգամավոր, Կոնոյին՝ 86:

Սանաե Տակաիտիի օգտին, որը խոստացել Է Կիսիդուին պաշտպանել երկրորդ փուլում, քվեարկել Էր 114 պատգամավոր: ԼԴԿ-ի ղեկավարի պաշտոնի համար առաջին փուլում պայքարում Էր չորս թեկնածու՝ նախկին արտաքին գործերի նախարար Ֆումիո Կիսիդան, վարչական բարեփոխման գործերի նախարար Տարո Կոնոն, որը պատասխանատու Է երկրում պատվաստման համար եւ ավելի վաղ նաեւ զբաղեցրել Է արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարի պաշտոնները, եւ երկու կանայք՝ համազգային գործերի նախկին նախարար Սանաե Տակաիտին, որը տարբերվում Է իր ծայրահեղ աջ հայացքներով, եւ կուսակցության գլխավոր քարտուղարի տեղակալ Սեյկո Նոդան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում