Հասարակական

Կոռուպցիոն երևույթները չհանդուրժող քաղաքացիներ ունենալու դեպքում Հայաստանը կդառնա լավագույն երկրներից մեկը․ Կարեն Անդրեասյան

1 րոպեի ընթերցում

Կոռուպցիոն երևույթները չհանդուրժող քաղաքացիներ ունենալու դեպքում Հայաստանը կդառնա լավագույն երկրներից մեկը․ Կարեն Անդրեասյան

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անկախ ու պրոֆեսիոնալ դատաիրավական համակարգ և կոռուպցիոն երևույթները չհանդուրժող քաղաքացիներ ունենալու դեպքում, Հայաստանը կդառնա լավագույն երկրներից մեկը՝ լավագույն տնտեսությամբ ու հզոր բանակով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երևանի պետական համալսարանում ուսանողների հետ հանդիպման ժամանակ ներկայացնելով արդարադատության շղթան բարեփոխելու Կառավարության ծրագիրը՝ այս մասին հայտարարել է արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը:

Ուսանողները նախարար Անդրեասյանից հետաքրքրվել են արդարադատության մատչելիության ապահովման, կոռուպցիայից զերծ դատական իշխանություն ունենալու, քրեակատարողական համակարգը բարեփոխելու ու դատապարտյալների համար վերասոցիալականացման միջոցառումներ իրականացնելու ծրագրերից։

Կարեն Անդրեասյանը, պատասխանելով բոլորի հարցերին, ներկայացրել է Հայաստանում դատաիրավական համակարգում իրականացվող և նախատեսվող բարեփոխումները, դրանց ընթացքը, քրեական ենթամշակույթի դեմ պայքարի ուղղությամբ տարվող աշխատանքները, օրինապահ քաղաքացի ունենալուն միտված տեսլականը, կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ աշխատանքները և այլն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում