ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը դատապարտել Է Հյուսիսային Կորեայի հերթական հրթիռի արձակումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հայտարարել Է, որ դատապարտում Է Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի արձակումը՝ միաժամանակ Փհենյանին երկխոսության կոչ անելով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Միացյալ նահանգները դատապարտում Է ԿԺԴՀ-ի կողմից հրթիռի արձակումը»,-ասվում Է գերատեսչության հայտարարության մեջ: Նրանում նշվում Է, որ «այդ արձակումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բազմաթիվ բանաձեւերի խախտում Է եւ սպառնալիք Է ներկայացնում ԿԺԴՀ-ի հարեւանների եւ միջազգային հանրակցության համար»:

«Մենք առաջվա պես հավատարիմ ենք ԿԺԴՀ-ի հետ հարաբերություններում դիվանագիտական մոտեցմանը, եւ նրան երկխոսության կոչ ենք անում», ընդգծել Է Պետդեպարտամենտը: Միեւնույն ժամանակ ԱՄՆ-ի զինվորականները հայտարարել են, որ ԿԺԴՀ-ի կողմից անցկացված հրթիռային արձակումը չի սպառնում Միացյալ Նահանգների անվտանգությանը: ԱՄՆ-ը շարունակում Է հետեւել իրադրությանը: Ինչպես հաղորդել են հարավկորեացի զինվորականները, Հյուսիսային Կորեան սեպտեմբերի 28-ի առավոտյան մոտավորապես 06:40-ին (Երեւանի ժամանակով 01:40-ին) առնվազն մեկ հրթիռի արձակում Է իրականացրել Ճապոնական ծովի կողմը:

Հարավային Կորեայի եւ ԱՄՆ-ի հետախուզական մարմինները վերլուծում են արձակումը լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար: Մինչդեռ ճապոնական ԶԼՄ-ները, վկայակոչելով կառավարությանը, հաղորդում են, որ, ենթադրաբար, ԿԺԴՀ-ն բալիստիկ հրթիռ Է արձակել: Նաեւ հաղորդվում Է, որ արկն ընկել Է Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտո սահմաններից դուրս: Եթե հաստատվի, որ արկը բալիստիկ հրթիռ Է, ապա դա կդառնա երրորդ նման արձակումն այս տարի, ինչպես նաեւ զենքի վեցերորդ փորձարկումը: Սեպտեմբերի 15-ին Հյուսիսային Կորեան իրականացրել Է փոքր հեռահարության երկու հրթիռների փորձնական արձակում: Դրանից մի քանի օր առաջ Փհենյանն անցկացրել Է նոր տեսակի թեւավոր հրթիռի փորձարկում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հայերեն Русский

Ucom-ը նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ ներկայացնում է «Unity վերադարձ դպրոց» հատուկ առաջարկը

Թրամփն արտակարգ դրություն է հայտարարել ԱՄՆ-ի էներգահամակարգին սպառնացող վտանգի պատճառով

Հերիքնազ Տիգրանյանը նշանակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ

Մոլդովական փողոցում այրվել է վագոն-տնակ՝ կենցաղային իրերով

Չինաստանը և ԱՄՆ-ն պետք է վերացնեն խոչընդոտները բարձր մակարդակի շփումների համար. Վան Ի

Հայտնի է Գարեգին Բ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով դատական նիստի օրը

Հորմուզի նեղուցում լցանավը վնասվածք է ստացել անհայտ արկի ընկնելու հետևանքով

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել չշտապել կազմակերպությունից Հայաստանի դուրս գալու հետ կապված դատողություններում

Նեպալում և Չինաստանում ջրհեղեղից հետո գրեթե 1500 մարդ անհետ կորած է, կան բազմաթիվ զոհեր

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» և «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել երկու դատախազի նկատմամբ