Տարածաշրջանային

Չավուշօղլուն Հայաստանին մեղադրել է Ադրբեջանի առաջարկն անպատասխան թողնելու համար

1 րոպեի ընթերցում

Չավուշօղլուն Հայաստանին մեղադրել է Ադրբեջանի առաջարկն անպատասխան թողնելու համար

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպում են ունեցել, որին հաջորդած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Չավուշօղլուն ՀՀ-ին մեղադրել է Ադրբեջանի պատրաստած խաղաղության առաջարկին չարձագանքելու համար:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականը:

Չավուշօղլուն ասուլիսի ժամանակ հիշեցնելով, որ ընտրություններից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշ դրական ուղերձներ է ուղարկել, և Թուրքիայի նախագահ էրդողանն էլ դրանց պատասխանել է նույնպես դրական ուղերձներով, ասել է.

«Ի սկզբանե մեր ամենամեծ ցանկությունն այն է եղել, որ պատերազմի ավարտից հետո տարածաշրջանը լինի կայուն և խաղաղ: Այս ուղղությամբ, ինչպես գիտեք, Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է ստորագրել համապարփակ խաղաղության պայմանագիր: Հայաստանից դեռ ոչ մի դրական պատասխան չի ստացվել: Սրանից հետո, ինչպես միշտ, մենք Ադրբեջանի հետ համակարգելու և անելու ենք այն քայլերը, որոնք պետք է արվեն: Միասին կորոշենք, միասին քայլ կանենք»։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglish
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում