Գերմանիայում Բունդեսթագի ընտրություններ են անցկացվում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայում սկսվել են Բունդեսթագի ընտրությունները։ Կիրակի օրը տեղական ժամանակով ժամը 08:00-ին ամբողջ երկրում բացվել են ընտրատեղամասերը: Դաշնային վիճակագրական գերատեսչության տվյալներով ՝ ձայնի իրավունք ունեն երկրի մոտավորապես 60,4 մլն բնակիչներ, հենց նրանք կորոշեն խորհրդարանի ապագա կազմը: Ընտրություններից հետո Բունդեսթագում մանդատների բաշխման հիման վրա կձևավորվի նոր կառավարություն՝ նոր կանցլերի գլխավորությամբ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, երկրում օգտագործվում է խառը ընտրական համակարգ, որը համատեղում է մեծամասնական և համամասնական սկզբունքները: Պատգամավորների կեսն ընտրվում է 299 ընտրատարածքներում ուղղակի քվեարկության միջոցով, մյուսը՝ կուսակցական ցուցակներով։ Յուրաքանչյուր ընտրող ունի երկու ձայն։ Առաջին ձայնը տրվում է թեկնածուին (ուղղակի մանդատին), երկրորդը՝ կուսակցական ցուցակին։ Բունդեսթագում կուսակցությունների մանդատների թիվը պետք է արտացոլի կուսակցական ցուցակներով քվեարկության արդյունքները։

Ներկա խորհրդարանական ընտրություններին մասնակցում են Գերմանիայի վերամիավորման պահից ի վեր ամենամեծ թվով կուսակցություններ: Դաշնային ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ իրենց թեկնածուներին առաջադրել են 47 քաղաքական միավորումներ։ Խորհրդարան մտնելու իրական շանսեր, սակայն, ունեն միայն ՔԴՄ/ՔՍՄ դաշինքը, սոցիալ-դեմոկրատները, «Կանաչները», Ազատ դեմոկրատական կուսակցությունը, «Այլընտրանք Գերմանիայի համար»-ը և Ձախ կուսակցությունը: Բունդեսթագում տեղերի համար կպայքարի ռեկորդային թվով թեկնածու՝ 6 211, այդ թվում ՝ 2 024 կին:

Տեղամասերը կաշխատեն մինչև 18: 00-ը։ Փակումից անմիջապես հետո կհրապարակվեն էքզիթփոլների առաջին տվյալները և կսկսեն ստացվել քաղաքական ուժերի ներկայացուցիչների առաջին մեկնաբանությունները: Գերմանիայի ԿԸՀ-ի նախնական պաշտոնական տվյալները կհրապարակվեն լույս երկուշաբթի գիշերը:

Սոցիոլոգիական ինստիտուտները ծայրահեղ համառ պայքար են կանխատեսում Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության և ՔԴՄ/ՔՍՄ դաշինքի միջև: Վերջին հարցումներից մեկի համաձայն՝ ԳՍԴԿ-ն կանցլերի թեկնածու Օլաֆ Շոլցն ընդամենը մեկ տոկոսային կետով առաջ է անցել պահպանողականներից, որից կառավարության ղեկավարի պաշտոնում առաջադրվել է Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայի վարչապետ Արմին Լաշետը: Ընտրություններից հետո կուսակցությունները, նախ և առաջ հաղթողը, կսկսեն նախ զոնդավորող բանակցությունները՝ հասկանալու համար իրենց մրցակիցների պատրաստակամությունը՝ մասնակցելու նոր կառավարությանը, ապա բուն կոալիցիոն բանակցությունները, երբ կետ առ կետ պետք է քննարկվեն այն ծրագրերը, որոնք ընկած են ապագա կոալիցիոն պայմանագրի հիմքում։

Հայերեն Français Русский

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ