ՔԿԱԳ ոլորտում ծառայություն ստացող քաղաքացին չպետք է հանդիպի խոչընդոտների․ Կարեն Անդրեասյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտում ծառայություն ստացող քաղաքացին չպետք է հանդիպի խոչընդոտների, բյուրոկրատական քաշքշուքների, բավարարված և գոհ պետք է հեռանա Գործակալությունից՝ առանց ավել րոպե կամ դրամ ծախսելու։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՔԿԱԳ գործակալության աշխատակիցներին այս հանձնարարականն է այսօր տվել արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը՝ Գործակալության նորանշանակ պետ Արտաշես Խալաթյանին ներկայացնելիս։

Նախարար Անդրեասյանը շնորհավորել է Գործակալության պետին նշանակման կապակցությամբ և ընդգծել, որ Արտաշես Խալաթյանն իր իրավաբանական հարուստ փորձառությունն ու արհեստավարժությունը կներդնի ոլորտում մեկնարկած բարեփոխումներին նոր թափ հաղորդելու և օրենսդրական լուծումներով կոռուպցիոն հնարավոր դրսևորումները բացառելու ուղղությամբ։

Անդրադառնալով ոլորտում հատկապես վերջին մեկ տարում իրականացված բարեփոխումներին՝ նախարարը շնորհակալություն է հայտնել Գործակալության նախկին պետ Անի Մխիթարյանին և, դիմելով, աշխատակիցներին, ընդգծել, որ համատեղ ուժերով քաղաքացիների համար կստեղծեն հանրային ծառայութունները ավելի բարձր որակով մատուցող Միասնական գրասենյակներ։

Արտաշես Խալաթյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ իր համար պատիվ է Նախարարության աշխատակազմին միանալ այս փուլում՝ մեկնարկած բարեփոխումներին նոր որակ հաղորդելու հստակ առաքելությամբ։

Հայերեն

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն